1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Մունդիալ-1994». Ֆուտբոլի 14-րդ առաջնության չեմպիոնները 4-րդ անգամ բրազիլացիներն էին

«Մունդիալ-1994». Ֆուտբոլի 14-րդ առաջնության չեմպիոնները 4-րդ անգամ բրազիլացիներն էին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ «Արմենպրես»-ը ձեզ է ներկայացնում պատմական ակնարկ առաջնության մասին, հիշեցնում չմոռացվող հերոսներին, պատմում նրանց մասին, ովքեր ֆուտբոլը դարձրել են այնպիսին, ինչպիսին այն գիտենք այսօր:

Աշխարհի 14-րդ առաջնությունում 4-րդ անգամ հաղթեց Բրազիլիան

Մունդիալ-1994-ը կայացավ ԱՄՆ-ի 9 քաղաքների 9 մարզադաշտերում: 31 օրերի ընթացքում խփվեցին 141 գոլեր: 52 հանդիպումներին, ընդհանուր առմամբ, հետևեց 3 587 538 ֆուտբոլասեր: Մունդիալի լավագույն ռմբարկուի տիտղոսին արժանացան երկու ֆուտբոլիստներ` Օլեգ Սալոնկոն և Խրիստո Ստոիչկովը, ովքեր խփեցին 6-ական գոլ: Իսկ ԱԱ-ի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ռոմարիոն: Այս առաջնությունը համարվեց բացահայտումների ԱԱ, քանի որ Շվեդիայի հավաքականը կարողացավ գրավել 3-րդ, իսկ Բուլղարիայի ընտրանին` 4-րդ տեղը: Այնինչ, երկու թիմերը առաջնության մեկնարկին, նույնիսկ ֆավորիտների շարքում չէին:

Եզրափակիչը…

Ֆուտբոլի աշխարհի առաջնության այս եզրափակիչը կայացավ Փասադենայի կենտրոնական մարզադաշտում, որի ընթացքին հետևեցին 94 հազար 194 ֆուտբոլասերներ: Չեմպիոնի կոչման համար պայքարեցին Բրազիլիայի և Իտալիայի հավաքականները: Ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչ խաղի հիմնական ժամանակում ոչ մի գոլ չի խփվել և խաղը վերջացել է ոչ ոքի։ Խաղի արդյունքը պարզ դարձավ հետխաղյա 11-մետրանոց հարվածների արդյունքում։ Որտեղ ավելի դիպուկ էին բրազիլացիները` 3:2: Բրազիլիան դարձավ պատմության մեջ միակ հավաքականը, որը 4-րդ անգամ հաղթեց Մունդիալում:

Փաստեր…

Կամերունի հավաքականի կազմում ԱԱ-ին մասնակցեց ամենատարեց ֆուտբոլիստ` Միլան, ով այդ ժամանակ 42 տարեկան 39 օրական էր:

Մարադոնային հեռացրեցին առաջնությունից, քանի որ արյան մեջ արգելված նյութեր էին հայտնաբերվել:

Ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ չեմպիոնին որոշեցին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով:

Ֆուտբոլի պատմության մեջ ամենաշատ ոսկե մեդալներ նվաճեց բրազիլացի Մարիո Զագալոն, ով նախ որպես խաղացող1958 և 1962 թվականներին, որպես մարզիչ 1970 թվականին և որպես երկրորդ մարզիչ 1994 թվականին նվաճեց աշխարհի առաջնության ոսկե մեդալները:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

«Մունդիալ-1930»

«Մունդիալ-1934»

«Մունդիալ-1938»

«Մունդիալ-1950»

«Մունդիալ-1954»

«Մունդիալ-1958»

«Մունդիալ-1962»

«Մունդիալ-1966»

«Մունդիալ-1970»

«Մունդիալ-1974»

«Մունդիալ-1978»

«Մունդիալ-1982»

«Մունդիալ-1986»

«Մունդիալ-1990»

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]