1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թարմ և մատչելի գյուղմթերք անմիջապես արտադրողից. վերաբացվել է Կասյանի գյուղատնտեսական տոնավաճառը 

Թարմ և մատչելի գյուղմթերք անմիջապես արտադրողից. վերաբացվել է Կասյանի 
գյուղատնտեսական տոնավաճառը 

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հունիսի 2-ին մասնակցել են Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառի վերաբացման  արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ գյուղատնտեսության նախարարը շրջել է տոնավաճառում, գնումներ կատարել, զրուցել գյուղացիների և գնորդների հետ, ապա իր տպավորություններով կիսվել լրատվամիջոցների հետ:

«Գները շատ ավելի մատչելի են, քան խանութներում և ավելի ձեռնտու են, թե՛ քաղաքաբնակների, թե՛ գյուղացիների համար, որովհետև այստեղ անմիջական շփում կա արտադրողի ու վաճառողի միջև, և միջնորդները չարդարացված բարձր գումարներ չեն աշխատում»,- մասնավորապես նշել է նախարար Խաչատրյանը:

Այս տոնավաճառը մայրաքաղաքում դեռևս միակն է իր տեսակով, սակայն նախարարը շտապում է տեղեկացնել, որ քայլեր կձեռնարկվեն մյուս վարչական շրջաններում նույնպես վաճառքի հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ, որպեսզի դյուրացնեն արտադրողի և վաճառողի կապը:

«Եթե մանրածախ ցանցերը  փորձեն որոշակի դրդապատճառներով չարաշահել իրենց դիրքը, ապա մենք էլ ավելի մեծ ջանքեր կգործադրենք, որպեսզի նման շուկաները շատանան և թե՛ գյուղացիները, թե՛ քաղաքաբնակները չտուժեն»,- հավելել է գյուղնախարարը:

Տոնավաճառը կազմակերպվում է յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը:

2011 թվականից կազմակերպվող այս տոնավաճառների համար մասնակցության պայմաններն անփոփոխեն: Մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցների կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:

Առևտրային միջնորդների մասնակցությունը տոնավաճառին բացառելու նպատակով կազմակերպիչների կողմից տեղում իրականացվում է վերահսկողություն:

Տոնավաճառի մասնակիցներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար տրամադրում է նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ ուսայլակներ: Երևանի քաղաքապետարանն աջակցել է տարածքի տրամադրման հարցում և յուրաքանչյուր տոնավաճառի օրվա ավարտին իրականացնելու է տարածքի մաքրման աշխատանքներ: Տոնավաճառի տարածքում հասարակական կարգը և երթևեկությունը կարգավորում  է ՀՀ ոստիկանությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]