Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն առաջարկում է ավելացնել երեխաների սոցիալական աջակցությանն ուղղված հատկացումները

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն առաջարկում է ավելացնել երեխաների 
սոցիալական աջակցությանն ուղղված հատկացումները

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում երեխաների վիճակի մասին օբյեկտիվ տվյալների բացակայության խնդիր է: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

«ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը մեծ ջանքեր է գործադրում հավաքագրելու տեղեկատվություն, որը պետք է ցույց տա, թե որքանով են երեխաների իրավունքները պաշտպանված: Մենք բացահայտել ենք, որ տվյալների մի հատված կա՛մ արժանահավատ չէ, կա՛մ բացակայում է: Դա թույլ չի տալիս ՀՀ կառավարությանը աշխատանքի պատշաճ պլանավորում իրականացնել»,-ասաց Տանյա Ռադոչայը:

Նա նշեց, որ տարբեր նախարարություններ, վիճակագրական ծառայությունը հավաքագրում են տեղեկություններ, սակայն երբեմն հնարավոր չէ հասկանալ, թե արդյո՞ք այդ տվյալը վերաբերում է միևնույն երեխային: Այսինքն՝ նույնականացման խնդիր կա:

«Հետևաբար, մենք ցանկանում ենք առաջարկել ՀՀ կառավարությանն իրականացնել համակարգված մոտեցում, որի շրջանակում տեղեկատվությունը հետևողականորեն կհավաքագրվի, կգնահատվի գերատեսչությունների կողմից  և չափելի կլինի: Դա էլ թույլ կտա կառավարությանը հասկանալու, թե որ ուղղությամբ շարժվի»,-ասաց նա:

Ամեն տարի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հրապարակում է աշխարհի երեխաների վիճակը ներկայացնող հաշվետվություն: Տանյա Ռադոչայը նշեց, որ պատրաստվում են առաջարկել Հայաստանի կառավարությանն ամեն տարի հրապարակել նման հաշվետվություն Հայաստանի երեխաների վիճակի մասին, ինչ աշխատանք է արվել, որից պարզ կլինի նրանց վիճակը բարելավվե՞լ է, թե ոչ:

«Ամեն տարի այս օրերին լինում են հայտարարություններ այն ոճով, թե որքան ենք սիրում մեր երեխաներին, իհարկե, դա ճիշտ է, բայց դա պետք է չափվի նաև նրանով, թե որքան գումար ենք հատկացնում երեխաների կյանքի բարելավման համար: Հետևաբար, այսօր իմ հիմնական ուղերձն է՝ ավելացնել այն հատկացումները, որոնք ուղղվելու են երեխաներին ու նրանց ընտանիքների սոցիալական աջակցությանը: Երկրի կողմից հատկացվող այն ընդհանուր ծախսը, որն ուղղվում է առողջապահությանը, սոցիալական ապահովությանը, կրթությանը, ի վերջո որոշում է մեր երեխաների ապագան»,-ասաց Տանյա Ռադոչայը:

Նա նկատեց, որ Հայաստանը 2017 թվականին ՀՆԱ-ի 2.3 տոկոսը ծախսել է կրթության ուղղությամբ, իսկ համաշխարհային միջինը կազմում է 4.9 տոկոս: Կրթության ուղղությամբ առաջարկվող տոկոսային մասնաբաժինը 4-6 տոկոս է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]