Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Միքայել Մելքումյանը առաջնային է համարում Հայաստանում ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծումը

Միքայել Մելքումյանը առաջնային է համարում Հայաստանում ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծումը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի և ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ հունիսի 1-ին կայացավ գիտաժողով «Եվրասիական ինտեգրման նոր մարտահրավերներ եւ սպառնալիքներ» թեմայով:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գիտաժողովին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը  և Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպան Թիմուր Ուրազաևը, քաղաքագետներ, դիվանագետներ և վերլուծաբաններ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշեց, որ ՀՀ նոր կառավարությանը կհաջողվի կարգ ու կանոն հաստատել դատական, իրավապահ և կրթական համակարգերում, սակայն արդյոք դա կբավարարի՞, որպեսզի Հայաստանը կարողանա հաղթահարել աղքատությունը:

«Հայաստանում զարգանալու նոր հնարավորություն է ստեղծվել: Մեր զարգացման հիմքում ընկած են արդար հարաբերությունները, հասարակության մեջ  որակյալ հարաբերությունները: Ժողովուրդը անվերապահ վստահում է նոր ձևավորված կառավարությանը: Դա նշանակում է, որ մեր կառավարությունը կարող է հստակ արմատական բարեփոխումներ իրականացնել»,- ասաց Մելքումյանը:

Նրա խոսքով` նոր կառավարությունը պետք է ճիշտ գործառույթներ իրականացնի, որպեսզի Հայաստանում կատարվեն մեծածավալ ներդրումներ:

Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպան Թիմուր Ուրազաևը կարևոր խնդիր է համարում Հայաստանի նոր կառավարությանը տեղեկություն տրամադրելը, թե Ղազախստանն ի՞նչն է առաջնային համարում երկու երկրների համագործակցությունում:

«Հայաստանի նոր կառավարությունը ցուցաբերում է շատ մեծ ուշադրություն Ղազախստանի հետ համագործակցության հարցին (ինչի համար առանձին շնորհակալություն եմ հայտնում), և դա երևում  է վերջերս տեղի ունեցած համաժողովներում, որտեղ հայկական պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունեցել»,- ասաց Ուրազաևը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]