Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մեկ օրով էքսկուրսավարի դերն ստանձնել են փոքրիկները

 Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մեկ օրով էքսկուրսավարի դերն ստանձնել են 
փոքրիկները

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում յուրահատուկ օր էր. շրջայցը վարեցին ոչ թե թանգարանի աշխատակիցները, այլ երեխաները: Հունիսի 1-ի` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մշակութային կառույցը շրջայց վարելու հնարավորություն էր ընձեռել մի խումբ փոքրիկների:

8-ամյա Անի Անանյանն առաջին անգամ է թանգարան-ինստիտուտում շրջայց վարում: «Կոմիտասի թանգարանում շատ եմ եղել, անգամ դասարանցիներիս ու ընկերներիս հետ եմ եկել: Երբ առաջին անգամ եկա Կոմիտասի թանգարան, սկսեցի ուսումնասիրել սրահները, ցանկանում էի ձեռք տալ նկարներին, բայց գիտեի, որ չեմ կարող թանգարանային նմուշներին ձեռք տալ»,-նշեց Անին:

10-ամյա Ավետիս Էսկենյանն էլ շրջայցի ընթացքում պատմեց Կոմիտասի մասին, թե ինչպես է նա, քաղաքից քաղաք, գյուղից գյուղ շրջելով, հավաքել տարբեր երգեր, դրանք մաքրել օտար ելևէջներից ու փոխանցել ժողովրդին:

«Արդեն երկար ժամանակ է`մտածում էինք, թե ինչպես երեխաներին ևս մեկ տոն պարգևենք, ինչպես անենք, որ երեխաների թանգարան այցելությունը հետագայում դառնա նրանց կենսակերպը: Մենք փորձեցինք իրականացնել այս միջոցառումը` թանգարանը վստահել փոքրիկներին: Այսօր ամեն մի երեխա ներկայացնում է մեկ սրահ, սովորել է Կոմիտասի բանաստեղծությունները, կենսագրությունը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Կոմիասի թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Մարինա Գևորգյանը:

Շրջայցի ավարտին փոքրիկ-էքսկուրսավարներն անակնկալ կատարումներով հանդես եկան այցելուների համար: Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի օգնությամբ միջոցառման վերջում երեխաները իրենց տպավորություններն արտահայտեցին պատկերներով՝ նկարելով թանգարանի բակում:

Հունիսի 1-ի առթիվ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կանցկացվի նաև   «Մանկական երգեր» կրթական ծրագիրը: Կրթական ծրագիրը կվարի Աննա Մուղալյանը: Հատուկ փոքրիկների համար կանցկացվի նաև համերգ` «Շողակաթ» մանկական երգչախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Կարինե Եզեկյան):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]