Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երեխաները մեզ համար գերագույն արժեք են. Արա Բաբլոյանի ուղերձը

Երեխաները մեզ համար գերագույն արժեք են. Արա Բաբլոյանի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ:

Սիրելի՛ փոքրիկներ, մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, առողջություն, ընտանեկան ու պետական հոգատարությամբ շրջապատված անհոգ, երջանիկ մանկություն, լիարժեք կրթություն:

Միշտ սիրե՛ք ազնիվն ու բարին, իսկ այն պաշտպանելու համար կարդացե՛ք, սովորե՛ք, դարձե՛ք խելացի եւ ուժեղ, ինչպես ձեր սիրած հեքիաթների հերոսները:

Իսկ ձեզ, սիրելի՛ ծնողներ, շնորհավորում եմ Ծնողների համաշխարհային օրվա առթիվ եւ մաղթում, որ լավագույնս կատարեք ձեր պարտքը մանուկների նկատմամբ: Երեխաները մեզ համար գերագույն արժեք են: Դա ամրագրված է մեր ազգային արժեհամակարգում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում ու նաեւ բազմաթիվ օրենքներում, որոնք մշտապես կատարելագործվում են:

Այսօր նաեւ պիտի երախտագիտության ու գնահատանքի ջերմ խոսքեր ուղղենք բժիշկներին, մանկավարժներին, սոցիալական աշխատողներին, այն միջազգային ու հասարակական կառույցներին, որոնք ամենօրյա աշխատանքով ապահովում են երեխաների լիարժեք ու ներդաշնակ զարգացման իրավունքները:

Եւ միասին օգնելով այսօր խնամքի ու հոգատարություն կարիք ունեցող մանուկներին՝ մենք կկարողանանք ստեղծել այն միջավայրը, ուր մեր երեխաների մանկությունն ու իրավունքները պաշտպանված կլինեն:

Իմ փոքրի՛կ բարեկամներ, Հայաստանի փոքրի՛կ քաղաքացիներ, կրկին մաղթում եմ ձեզ առողջություն, խաղաղություն, երջանիկ մանկություն եւ ձեր բոլոր երազանքների իրականացում»


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]