Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Սերենա Ուիլյամսը խոսել է հայերի և Հայաստան այցելելու մտադրության մասին

Սերենա Ուիլյամսը խոսել է հայերի և Հայաստան այցելելու մտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի թենիսիստ Սերենա Ուիլյամսը խոսել է ամուսնու` Ալեքսիս Օհանյանի և հայերի մասին՝ բացահայտելով Հայաստան այցելելու իր մտադրությունը: «Իմ ամուսինը հայ է, և ես շատ բան եմ սովորում հայերի մասին: Ես պատվավոր հայ եմ: Սիրում եմ հայերի հպարտությունը: Ծրագրում եմ այցելել այնտեղ՝ չգիտեմ այս տարի, թե հաջորդ, բայց, կարծում եմ, ուրախ կլինի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ubitennis կայքի թվիթերյան էջի համաձայն՝ հայտարարել է Ուիլյամսը:

Սերենա Ուիլյամսն այս օրերին մրցում է Ֆրանսիայի բաց առաջնությունում: Ռոլան Գարոսում Ուիլյամսը դուրս է եկել մրցաշարի երրորդ շրջան:

Վիլիամսի ամուսինը՝ Ալեքսիս Օհանյանը, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիրն է: 2017թ. սեպտեմբերին ծնվել է նրանց առաջնեկը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]