Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արվելու է ամեն բան, որ դուք ապրեք անհոգ ու երջանիկ. Արցախի նախագահը շնորհավորել է Երեխաների օրը

Արվելու է ամեն բան, որ դուք ապրեք անհոգ ու երջանիկ. Արցախի նախագահը շնորհավորել է Երեխաների օրը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.

«Սիրելի՛ երեխաներ,

Այսօր ձեր տոնն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ես ջերմորեն շնորհավորում եմ ձեզ, ձեր ծնողներին, տատիկներին ու պապիկներին այս ուրախ ու հրաշալի տոնի կապակցությամբ:

Արցախում իրականացվում են տարբեր ծրագրեր՝ ուղղված ձեր առողջության ու կրթության հետ կապված խնդիրների լուծմանը, կառուցվում ու վերանորոգվում են հիվանդանոցները, դպրոցներն ու մանկապարտեզները, մարզական ու մշակույթի օջախները, այգիներն ու պուրակները:

Այսուհետ էլ արվելու է հնարավոր ամեն բան, որպեսզի դուք ապրեք անհոգ ու երջանիկ, ապահով ու բարեկեցիկ, որպեսզի ձեր մանկությունը լինի խաղաղ ու անամպ, լի ամենավառ գույներով ու թանկ հիշողություններով:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ, թանկագի՛ն փոքրիկներ, եւ մաղթում քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ ձեր ամբողջ կյանքի ճանապարհին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]