Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանն Ախալքալաքում հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Նիկոլ Փաշինյանն Ախալքալաքում հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ԹԲԻԼԻՍԻ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ախալքալաքի մշակույթի կենտրոնում հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետին ուղեկցում էր Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:

Նիկոլ Փաշինյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ Հայաստանը վճռական է դարավոր եղբայրական հարաբերությունները բոլորովին նոր մակարդակի բարձրացնելու հարցում:

«Գիտեք, որ ես վարչապետ եմ դարձել ժողովրդի կամքով մի քաղաքական գործընթացի արդյունքում, որը կոչվեց սիրո և համերաշխության հեղափոխություն:  Ես Վրաստան պաշտոնական այցով եկել եմ, հենց Վրաստան պետությանը, վրաց ժողովրդին ուղղված սիրո և համերաշխության ուղերձով և չափազանց երջանիկ եմ՝ տեսնելով, որ տեղ է հասել և այդ ուղերձը, այն ունի կոնկրետ արտահայտում և համարում եմ, որ այսօրվա դահլիճի մթնոլորտը հենց այդ ուղերձի ամենակարևոր արտահայտումն է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն ասաց, որ Վրաստանը ուշադիր հետևում էր Հայաստանում զարգացող ներքաղաքական իրադարձություններին:

«Մենք եկանք այն եզրակացության, որ  ժողովրդի միասնականությամբ և պարոն Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանը կարողացավ հասնել նրան, որ ժողովրդավարությունը հաղթեց»,- ասաց Ջանելիձեն:

Վրաստանի ԱԳՆ նախարարի խոսքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումների արդյունքում եկել են այն մտքին, որ դեռ շատ բան կա անելու երկու երկրների առաջընթացի և  հարաբերությունների զարգացման համար:

«Հայաստանն ունի հազվագյուտ հնարավորություններ միջազգային ասպարեզում, Վրաստանը նույնպես ինտեգրման բազմաթիվ ուղղություններ է վերցրել, և մենք՝ երկու պետություններս, ամեն ինչ կանենք, որպեսզի օգտագործենք այդ հնարավորություններն ի բարօրություն մեր երկու երկրների»,- եզրափակեց Ջանելիձեն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]