Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Time հանդեսը կազմել Է 2018 թվականին թողարկված լավագույն հեռուստաշոուների ցուցակը

Time հանդեսը կազմել Է 2018 թվականին թողարկված լավագույն հեռուստաշոուների ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Time հրատարակությունը կազմել Է 2018 թվականին թողարկված լավագույն հեռուստաշոուների ցուցակը: Ցանկում տեղ են գտել գեղարվեստական սերիալներ, վավերագրական բազմասերիանոց ֆիլմեր եւ հեռուստատեսային հաղորդումներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասնավորապես, ցուցակում հայտնվել Է 2018 թվականի մայիսին թողարկված «Պատրիկ Մելռոուզ» մինի-սերիալը, որտեղ գլխավոր դերը խաղում Է Բենեդիկտ Քամբերբեթչը: Դրանում ներկայացվում Է անգլիացի Մելռոուզի պատմությունը, որը փորձում Է հաղթահարել իր կործանարար կրքերը եւ պայքարել ներքին դեւերի դեմ: Նաեւ ցուցակում ներառված Է «Վայրի-վայրի երկիր» վավերագրական սագան՝ ԱՄՆ-ում Ռաջնիշփուրամի կոմունայի կյանքի մասին, որը ղեկավարվում Է Օշո հնդիկ միստիկի կողմից:

Բացի այդ, կինոքննադատները նշել են Էլիզաբեթ Մոսսի մասնակցությամբ «Սպասուհու պատմությունը» անտիուտոպիայի երկրորդ եթերաշրջանը, Դոնալդ Գլովերի մասնակցությամբ «Ատլանտների» նոր մասը, ռուսական արմատներով վարձու մարդասպանի մասին «Սպանելով Եվային» թրիլլերը եւ Ուսամա բեն Լադենի դեմ ամերիկյան ուժային գերատեսչությունների պայքարի վերաբերյալ «Երեւակայական աշտարակը» սերիալը: Ցուցակում նաեւ տեղ են գտել «Չեմպիոնները» սիթքոմը եւ 2018 թվականին վերաթողարկված «Ամերիկյան կուռք» հեռուստաշոուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]