Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դավթաշենում ինքնասպանություն գործել ցանկացող անձին ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն

Դավթաշենում ինքնասպանություն գործել ցանկացող անձին ցուցաբերվել է 
հոգեբանական աջակցություն

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 36 շենքի 6-րդ հարկից նետվելու միջոցով ինքնասպանություն գործել ցանկացող անձին` Հ. Մ.-ին փրկարարները հայտնաբերել են բնակարանի հյուրասենյակի բազմոցին` նյարդային դյուրագրգիռ վիճակում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը բնակարանի բնակիչներին` Հ. Մ.-ին և Գ. Ա.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Ավելի վաղ ԱԻՆ ծառայությունը հայտնել էր, որ դեպքի վայր էին մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]