Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

NASA-ն վիրտուալ շրջագայություններ Է մշակել Էկզոմոլորակներով


ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) The Exoplanet Travel Bureau («Դեպի Էկզոմոլորակներ ճանապարհոդրությունների բյուրո») նախագծի շրջանակներում գործարկել Է սիմուլյատոր, որի միջոցով վիրտուալ իրականության ռեժիմով կարելի Է այցելել Էկզոմոլորակներ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է գերատեսչության կայքում: Այցելուների համար առայժմ մատչելի են այնպիսի Էկզոմոլորակների ինտերակտիվ տեսանելիացումները, ինչպիսիք են TRAPPIST-1d-ը Ջրհոսի համաստեղությունում, Kepler-186f-ը եւ Kepler-16b-ը Կարապի համաստեղությունում:

Տարբեր օբյեկտների վրա ուղղորդելիս օգտատերերը կարող են ուսումնասիրել տիեզերական մարմինների վերաբերյալ տեղեկատվությունը:

Տիեզերական համայնապատկերները հիմնված են գիտական հետազոտությունների իրական արդյունքների վրա, սակայն աստղադիտակներն առայժմ ունակ չեն կատարելու Էկզոմոլորակների մանրամասն լուսանկարները, ուստի շատ պատկերներ իրենցից գեղարվեստական երեւակայություն են ներկայացնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ