1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ագրարային համալսարանի ռեկտորը Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանում քննարկել է հետագա համագործակցության հարցեր

Ագրարային համալսարանի ռեկտորը Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի 
համալսարանում քննարկել է հետագա համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը մայիսի 29-30-ին Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների (ՎԿԳՀ) համալսարանում հանդիպումներ է ունեցել ՎԿԳՀ միջազգային ծրագրերի պատասխանատու , գյուղատնտեսական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, դոկտոր  Ռալֆ Շլաուդերերի, արևելաեվրոպական ծրագրերի և ՀՀ-ում ԴԱԱԴ կրթական ծրագերի պատասխանատու,պրոֆեսոր, դոկտոր Յոհանես  Հոլցների, ՎԿԳՀ «Կենսազանգված» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն դոկտոր Նիկոլաս Ալթի, Erasmus և TOPAZ ծրագրերի համակարգող, ՎԿԳՀ գիտաշխատողներ դոկտոր Արամ Արիստակեսյանի, դոկտոր  Հայնց-ՓեթրՎոլֆի  և ՎԿԳՀ-ում ՀԱԱՀ հայ ուսանողների հետ: ՀԱԱՀ լրատվության բաժնից «Արմենպրես»-ին՝ տեղեկացրին, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են ագրարային մենեջմենթ հայալեզու և գերմանալեզու մագիստրոսական ուսումնական ծրագրերի միջազգային հավատարմագրման գործընթացին, ագրարային մենեջմենթ մագիստրոսական ուսումնական ծրագրերի շրջանակներում կրկնակի դիպլոմների շնորհման կարգին ու  գործընթացի առանձնահատկություններին առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել նաև ՎԿԳՀ և ՀԱԱՀ համատեղ կրթական ծրագերի (DAAD, Erasmus+ և TOPAZ), Հայաստանում ՀԱԱՀ և գյուղատնտեսական քոլեջների բազայի հիման վրա ուսումնագիտաարտադրական կենտրոնի ներդրման և գործարկման ընթացքին: Քննարկվել է  նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանում գերմաներենի  ուսուցման կենտրոն հիմնադրելու  հարցը:

Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր  Ռ. Շլաուդերերը  հայտնել է, որ անթերի համագործակցության արդյունքում միջազգային հավատարմագրումը երկարաձգվել է մինչև 2021թ. սեպտեմբեր :

Նախորդ տարվա դեկտեմբերին ՎԿԳՀ և ՀԱԱՀ առաջին չորս շրջանավարտները միաժամանակ երկու բուհի դիպլոմներ են ստացել: ՎԿԳՀ համալսարանի նախագահ Է. Վոյեի հետ հունիսի 1-ին նախանշված հանդիպման ընթացքում կքննարկվեն նաև երկու բուհերի կրկնակի կամ երկակի դիպլոմների տրամադրմանը և ստորագրվելիք համաձայնագրի դրույթներին առնչվող հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերոնշյալ ծրագրերի շրջանակում ընդլայնել ուսանողների, մագիստրանտների և դասախոսների գործնական ուսուցման բարելավմանն ուղղված միջոցառումները, ակտիրվացնել ուսանողների և դասախոսների փորձի փոխանակմանը միտված միջոցառումները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Erasmus+ և TOPAZ ծրագրերի շրջանակում, առաջիկայում  սկսել գիտահետազոտական և ուսանողների դիպլոմային աշխատանքերի համար նախատեսված տվյալների բազայի ստեղծման աշխատանքները:

Քննարկումների ընթացում կարևորվել է նաև գյուղատնտեսական ժամանակակից տեսական գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակման արդյունավետության բարձրացման համար գործարկել առցանց ուսուցման ևս չորս կուրս՝ ՎԿԳՀ օրինակով: 

Անդրադարձ է եղել նաև  Հայաստանում նախատեսված ՀԱԱՀ և գյուղատնտեսական քոլեջների բազայի հիման վրա ուսումնագիտաարտադրական կենտրոն հիմնելու ընթացքին: ՀԱԱՀ ռեկտոր Ա. Թարվերդյանը շեշտել  է Հայաստանում  ագրարային բնագավառի ուսանողների, դասախոսների և հատկապես գյուղացիական տնտեսությունների մասնագետների, գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվողների վերապատրաստման և գործնական հմտությունների ձեռք բերման կարևորությունը՝ ժամանակակից օրինակելի ուսումնաարտադրական կենտրոնում՝ Բավարիայի Թրիսդորֆի ագրարային ուսումնական կենտրոնի օրինակով: 

Հայ և գերմանացի գործընկերները կարևորել են նաև երկու բուհի շրջանավարտների աշխատանքի տեղավորմանն ուղղված միջոցառումների իրականացումը: ՀԱԱՀ ռեկտոր Ա. Թարվերդյանը հանդիպել է նաև ՎԿԳՀ համալսարանի տասը հայ ուսանողների հետ, ինչի ընթացքում քննարկվել են երիտասարդներին հուզող բազմաթիվ կազմակերպչական հարցեր: 

ՀԱԱՀ և ՎԿԳՀ համագործակցությանն առնչվող այլ հարցեր կքննարկվեն հունիսի 1-ին նախատեսված՝ ՀԱԱՀ ռեկտոր Ա. Թարվերդյանի և ՎԿԳՀ նախագահ Է. Վոյեի հանդիպման ընթացքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]