1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են օրակարգային հարցերի լայն շրջանակ

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են օրակարգային հարցերի լայն 
շրջանակ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 30-ին հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ողջունելով հյուրին և շնորհավորելով արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Վրաստանի արտգործնախարարը նշեց, որ ուրախ է Թբիլիսիում հանդիպել բարեկամ Հայաստանի իր գործընկերոջը: Խորհրդանշական համարելով, որ ՀՀ վարչապետի առաջին պաշտոնական այցելությունը տեղի է ունենում հենց Վրաստան՝ Միխեիլ Ջանելիձեն համոզմունք հայտնեց, որ այն նոր լիցք կհաղորդի հարևան երկրների միջև բարիդրացիական հարաբերություների զարգացմանը:

Իր հերթին ՀՀ ԱԳ նախարարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ պաշտոնավարման ընթացքում ձեռնարկելու է բոլոր հնարավոր քայլերը հայ-վրացական հարաբերությունների առավել զարգացման ուղղությամբ: Նախարար Մնացականյանը նշեց, որ առկա է համագործակցության խորացման և ընդլայնման համար երկկողմ պատրաստակամություն` հիմնված փոխադարձ ըմբռնման և հարգանքի վրա: 

Նախարարները երկուստեք հաստատեցին համատեղ ջանքերով երկու երկրների միջև կապերի առավել խորացման և ամրապնդման պատրաստակամությունը՝ կարևորելով արտաքին քաղաքական գերատեսչությունների արդյունավետ համագործակցության, ԱԳՆ-ների միջև ոլորտային ուղղություններով պարբերական խորհրդակցությունների անցկացման և նախարարների պարբերական հանդիպումների դերն այս ուղղությամբ: 

Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում տեղի ունեցավ հայ-վրացական օրակարգային հարցերի լայն շրջանակի վերաբերյալ: Արտգործնախարարների ուշադրության կենտրոնում էին քաղաքական երկխոսության ընդլայնմանը, առևտրատնտեսական կապերի խորացմանը, միջազգային հարթակներում փոխգործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերը: 

Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին վիրահայությանը հուզող հարցերի շուրջ, անդրադարձան տարածաշրջանային ու միջազգային հրատապ մի շարք խնդիրների:

ԱԳ նախարարը վրացի իր գործընկերջը ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]