Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արսեն Թորոսյանը և Մանե Թանդիլյանը խնդիրներ են տեսնում հաշմանդամության տրամադրման կարգում

Արսեն Թորոսյանը և Մանե Թանդիլյանը խնդիրներ են տեսնում հաշմանդամության 
տրամադրման կարգում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարները բժշկասոցիալական փորձաքննության համակարգում խորքային բարեփոխման կարիք են տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ու ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ուղիղ եթերով անդրադառնալով բժշկասոցիալական փորձաքննության խնդիրներին՝ նշեցին, որ բազմաթիվ ահազանգեր է ստանում բժշկասոցիալական համակարգի հետ կապված խնդիրների վերաբերյալ:

Մանե Թանդիլյանի խոսքով` մարդկային գործոնի և չափորոշիչների սուբյեկտիվ գնահատականը բերել է կոռուպցիոն սխեմաների:

«Արսեն Թորոսյանի հետ համակարծիք ենք, որ համակարգն ամբողջությամբ վերանայման կարիք ունի, քանի որ այս համակարգն ուղղակիորեն կապ ունի հաշմանդամություն ունեցող անձանց հետ»,- ասաց Թանդիլյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամություն ունեցող զինվորականների  կարգերի հետ կապված ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ հանձնարարական էր եղել 166 գործով հսկողական վերափորձաքննություն իրականացնել:

«Պարզվեց, որ 80 գործով կատարվել է հսկողական փորձաքննություն, որից 55-ի մասով կատարվել է կարգի փոփոխման որոշում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կոռուպցիոն սխեմաները առկա են համակարգում, տեղին է նաև նշել, որ կան հարուցված տարբեր քրեական գործեր : Որոշում են կայացրել  հսկողական վերափորձաքննությունը դադարեցնել և մնացած 55 գործերով, որոնցով արդեն իսկ կայացվել են որոշումներ վերանայել: Այս պահին տրված է հանձնարարականները և պետք է փորձենք  ընդհանուր լուծումներ գտնենք  այս 55 փոփոխված կարգերի հետ կապված: Մենք պարզեցինք, որ հաշմանդամություն ունեցող զինվորականների  կարգերի հետ կապված խնդիրներ կան»-, ասաց Թանդիլյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ հազարավոր նամակներ է ստանում կարգերի շնորհման գործընթացի մեջ խախտումների վերաբերյալ:

« Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովները գտնվում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տիրույթում, բայց դա չի նշանակում, որ ոչ մի կերպ Առողջապահության նախարարությունը հետաքրքրված չէ այդ խնդրի լուծման մեջ, քանի որ բժշկական բաղադրիչը կարևոր է հանձնաժողովների գործունեության մեջ: Փաստացի այդ կարգերի շնորհմամբ է պայմանավորված պետական երաշխիքների տրամադրումը»,- ասաց Թորոսյանը:

Նրա խոսքով` կան նաև մեդալի հակառակ կողմը, երբ մարդիկ իրենք են խախտումների դիմում , որ ստանան հաշմանդամության կարգերը և օգտվեն այդ արտոնություններից «Բարեփոխումները իրոք պետք է լինեն խորքային և ոչ թե պարզապես հանձնաժողովների աշխատանքային գործունեության կանոնակարգում»,- եզրափակեց Թորոսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]