1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանի մանկապարտեզներն այս տարի ավարտելու է 9500 երեխա

Երևանի մանկապարտեզներն այս տարի ավարտելու է 9500 երեխա

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն այս տարի կավարտի 9500 երեխա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին Երևանի քաղաքապետարանում անցկացված հարց ու պատասխանի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:

Նրա խոսքով՝առաջին դասարանցիներին, նախակրթարան հաճախող և սոցիալապես անապահով խավին պատկանող երեխաներին Երևանի քաղաքապետարանը կտրամադրի դպրոցական պայուսակներ՝ գրենական պիտույքներով:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն էլ հավելեց, որ պատշաճ մակարդակով կկազմակերպվեն նաև երեխաների ամառային արձակուրդները:  Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում բակային ճամբարներ կանցկացվեն, իսկ զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների, սակավ ապահովված բազմազավակ և ծնողազուրկ երեխաները կհանգստանան Ծաղկաձորի և Հանքավանի ճամբարներում: «Հունիսի 19-ից երեք հերթափոխով 7-13 տարեկան 1200 երեխա կմեկնի հանգստի»,-ասաց Զաքարյանը, հավելելով, որ երևանյան ամառ ծրագրի շրջանակներում ևս տարաբնույթ միջոցառումներ կանցկացվեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]