1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ումա Թուրմանը հիմնական դերերից մեկը կխաղա Netflix-ի միստիկ սերիալում

Ումա Թուրմանը հիմնական դերերից մեկը կխաղա Netflix-ի միստիկ սերիալում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի Ումա Թուրմանը հիմնական դերերից մեկը կխաղա «Գաղտնի սենյակներ» ապագա միստիկ դրամայում: Հեռուստաֆիլմի արտադրությանը պատրաստվում Է ձեռնամուխ լինել հոսքային տեսանյութերի Netflix ամերիկյան ընկերությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Deadline պորտալը:

Կինոնկարը բաղկացած կլինի 10 սերիայից եւ կներկայացնի մի աղջկա պատմություն, որն ինֆարկտից հետո ողջ Է մնացել սրտի փոխպատվաստման շնորհիվ:

Ըստ սցենարի, գլխավոր հերոսուհին սկսում Է հետաքրքրվել իր դոնորի կյանքի մանրամասներով, բայց այդ մարդու մասին տեղեկատվություն հայթայթելու գործընթացում նրա մեջ արթնանում են նոր արտասովոր ունակություններ: Թուրմանը կատարելու Է Նենսիի՝ դոնորի մոր դերը: Նրա հերոսուհին ցանկանում Է պարզել իր զավակի մահվան պատճառները, համարելով, որ իրականում նա ողջ Է մնացել:

Սերիալի պրոդյուսերը դարձել Է Սթիվեն Հեյգանը՝ «Օսկար» մրցանակի դափնեկիրը «Թրաֆիք» կինոժապավենի սցենարի համար: Սցենարի վրա աշխատում են Լեա Ռեյչելը եւ Աքելա Քուփերը: Սերիալի թողարկման ժամանակը դեռեւս հայտնի չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]