Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ովքեր են ներկայում իրականացնում «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի գործառույթը. մանրամասնում է ՊԵԿ փոխնախագահը

Ովքեր են ներկայում իրականացնում «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի գործառույթը. մանրամասնում է ՊԵԿ փոխնախագահը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունում ԱԱԾ բացահայտումներից մաքսազերծումները ներկայում իրականացնում են տնտեսավարող սուբյեկտները:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը: «Իհարկե, ներկա պահին մաքսազերծում իրականացվում է: Մենք հասկանում ենք, որ եթե մաքսազերծում չիրականացվի, մեր առևտրականները կունենան որոշակի խնդիրներ: Ներկայում այն իրականացվում է տնտեսավարող սուբյեկտների կողմից: Կարծում եմ՝ այսօր որևէ տնտեսավարող սուբյեկտ չի կարող դժգոհել ՊԵԿ-ի այն գործողություններից, որ խոչընդոտում են իրենց գործողությունները կամ ստիպում են, որ այլ կազմակերպության միջոցով իրականացնել այդ գործառույթը»,-ասաց պաշտոնյան:

Ինչ վերաբերում է «Կարգո»-ների կողմից ծառայությունների մատուցմանը, ապա, ըստ ՊԵԿ նախագահի, դրանք շարունակում են հանդես գալ որպես բեռնափոխադրողներ, ինչպես երկար տարիներ են բեռների տեղափոխում կատարել Չինաստանից, Թուրքիայից դեպի Հայաստան: «Այս պահին կարգոները շարունակում են բեռների տեղափոխումը Հայաստան, իսկ մաքսազործումը թողնված է տնտեսավարող սուբյեկտներին»,-հավելեց Ռաֆիկ Մաշադյանը:

«Արդյոք հե՞տ ենք վերադառնում մինչ «Նորֆոլկ»-ի ստեղծումը եղած իրավիճակին» հարցին ի պատասխան՝ պաշտոնյան պատասխանեց. «Դաշտն ազատ է, չեմ կարող համեմատականներ անցկացնել»: Ռաֆիկ Մաշադյանը հույս հայտնեց, որ իրավիճակը բարելավվելու ու ավելի թափանցիկ է դառնալու քաղաքացիների համար:

Ինչ վերաբերում է «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի պետականացման հնարավորությանը, ապա պաշտոնյան չցանկացավ պատասխանել հարցին՝ նշելով, որ քննություն է անցկացվում, հարուցված է քրեական գործ:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի կարծիքով՝ «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի ստեղծումը նախկինից ժառանգված մութ, գաղտնի և կոռուպցիոն ռիսկերով թաթախված իրավիճակի շտկման նպատակադրումն է ունեցել: Դավիթ Անանյանի խոսքով՝ նախկինում 8-9 ընկերություններ կային, որոնք միաժամանակ և՛ բեռնափոխադրումներ էին իրականացնում, և՛ մաքսազերծում, իսկ այս ընկերության ձևավորմամբ բեռնափոխադրումը մաքսազերծման գործընթացից տարանջատելու փորձ արվեց: ՊԵԿ նախագահի կարծիքով՝ այդ գործառույթը պետք է կատարվեր պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն հիմնելով:

Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում կալանավորվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության տնօրեն Արթուր Ունանյանը: Ունանյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]