Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանը կլինի հետաքրքիր երկիր ինչպես դրսում գտնվող հայերի, այնպես էլ ներդրողների համար. ՀՀ վարչապետ

Հայաստանը կլինի հետաքրքիր երկիր ինչպես դրսում գտնվող հայերի, այնպես էլ 
ներդրողների համար. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ժողովուրդը պետք է որոշի, թե ով լինի իշխանությունում, ով՝ ոչ: Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ դրա համար արվելու է ամեն ինչ:

«Օլիգարխիայի խնդիրը կա ոչ միայն Հայաստանում, այլև շատ երկրներում: Մենք պետք է երաշխավորենք ժողովրդի ազատ կամարտահայտումը: Եվ մենք պետք է նաև երաշխավորենք, որ կառավարության կողմից ընդունված բոլոր որոշումները համապատասխանեն ժողովրդի, այլ ոչ թե ինչ-որ անձի, խմբի շահերին: Եթե մենք կարողանանք այդպիսի իրականություն ապահովել, ապա խնդիրը ինքնըստինքյան կլուծվի: Մենք մտադիր չենք պայքարել ինչ-որ բանի դեմ, մենք պատրաստվում ենք պայքարել հանուն ինչ-որ բանի: Մենք մտադիր ենք երաշխավորել ժողովրդի իշխանության ապահովումը, դա անպայման կլինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողը հետաքրքրվել է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը կոչ արել քաղաքացիներին դադարեցնել անհնազանդության ակցիաները: ՀՀ վարչապետը նշել է, որ անհնազանդության ակցիաներն իմաստ ունեն այն ժամանակ, երբ երկրում չկա իշխանություն, որը գործում է ժողովրդի շահերից ելնելով:

«Հիմա Հայաստանում կա իշխանություն, որը ունի ժողովրդի աջակցությունը: Ես կարծում եմ, երբ ժողովուրդն ունի այնպիսի իշխանություն, որը ռեալ կարող է գործել իր անունից, ապա բոլոր հարցերը կարող են կարգավորվել այդ իշխանությունների կողմից»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ բոլոր կոռումպացված չինովնիկները պետք է հեռանան:

Խոսելով արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին՝ ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանում երկար ժամանակ չեն եղել ընտրություններ, որ բնակչությունը զգա իրեն հաղթող:

«Մեզ համար շատ կարևոր է կազմակերպել այնպիսի ընտրություններ, որ ժողովուրդը զգա, որ ինքը հաղթել է: Մենք վստահ ենք, որ մեր խնդիրները սկսվել են այն ժամանակվանից, երբ ընտրությունների արդյունքները սկսեցին կեղծվել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով հայրենադարձության մասին հնչած հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ ուղղությամբ արդեն առաջին քայլն արված է: Ըստ նրա՝ այս հեղափոխությունը շատ մեծ խթան է մեր հայրենակիցների համար, որովհետև շատերը գնացել են Հայաստանից ոչ միայն սոցիալական խնդիրների, այլև այն պատճառով, որ շատերի համար ընդունելի չէր այն մթնոլորտը, իրավիճակը, որ կար Հայաստանում: Վարչապետը նկատեց, որ այժմ իրավիճակ է փոխվել: Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանը կլինի հետաքրքիր երկիր ինչպես դրսում գտնվող հայերի, այնպես էլ ներդրողների համար:

Լրագրողը հետաքրքվել է, թե ինչպես է ՀՀ վարչապետը հասնում աշխատանքի, արդյո՞ք օգտվում է հասարակական տրանսպորտից:

«Աշխատանքի հասնում եմ և տուն եմ գնում ծառայողական մեքենայով, սակայն շատ հաճախ եմ լինում դրսում, փողոցներում, զբոսնում եմ շփվում քաղաքացիների հետ: Ես չեմ բացառում, որ ինձ կարող են նաև տեսնել հասարակական տրանսպորտում: Ես կարծում եմ, որ լինելով վարչապետ, պետք է տեղեկացված լինեմ, թե ինչ է կատարվում երկրում, ինչպես է աշխատում հասարակական տրանսպորտը, ինչ մթնոլորտ է: Բոլոր հնարավորությունները կօգտագործեմ, որ լինեմ ժողովրդի հետ շփման մեջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասել է ՀՀ վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]