Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանը ուսումնասիրություններ է իրականացնում թիվ 16 պոլիկլինիկայում

Երևանի քաղաքապետարանը ուսումնասիրություններ է իրականացնում թիվ 16 
պոլիկլինիկայում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը ուսումնասիրություններ է իրականացնում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 16 պոլիկլինիկայում, որտեղ արդեն քանի օր է աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ավագանու նիստի ժամանակ,  «Ելք» խմբակցության անդամ Հերմինե Վարդանյանի ելույթին ի պատասխան ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Մեր համապատասխան վարչությունները շատ լավ տիրապետում են և տեղյակ են, թե այնտեղ ինչ է կատարվում, և մեր կողմից իմ տեղակալի գլխավորությամբ ուսումնասիրություններ են իրականացվում»,-ասաց Տարոն Մարգարյանը:

Երևանու ավագանու «Ելք» խմբակցության անդամ Հերմինե Վարդանյանն ավագանու հերթական նիստին իր ելույթում ընթերցեց Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 16 պոլիկլինիկայի աշխատակիցների կողմից գրված դիմումը՝ ուղղված քաղաքապետին:

«Մենք այսօր եղել ենք  թիվ 16 պոլիկլինիկայում, որտեղ արդեն երկրորդ օրն է բուժանձնակազմը բողոքի ակցիա է իրականացնում: Պոլիկլինիկային ներկայացրել են նորանշանակ տնօրենին՝ հաշվի չառնելով աշխատակիցների կարծիքը: Խախտվել է նշանակման ընթացակարգը, և տնօրենի պաշտոնում չի նշանակվել երկու փոխտնօրենից և ոչ մեկը»,-ասաց Վարդանյանը:

Պոլիկլինիկայի աշխատակիցները բողոքում են, որ տնօրենի պաշտոնում նշանակված անձը  չունի որևէ փորձ և չի անցել վերապատրաստում: «Պարոն քաղաքապետ, պոլիկլինիկայի աշխատակիցները պահանջում են ձեզանից օրենքով սահմանված կարգով գրավոր բացատրություն ընտրության կայացման վերաբերյալ»,-նշեց ավագանու «Ելք» խմբակցության անդամը:

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 16 պոլիկլինիկայում գործադուլ է: Աշխատակիցների մի մասը հրաժարվում է աշխատել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Խաչատրյանի ենթակայությամբ: Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրեն Մարինե Ստեփանյանը մայիսի 29-ի առավոտյան ազատվել է աշխատանքից: Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունն օրեր շարունակ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 16 պոլիկլինիկայի բուժաշխատողներից ստանում է ահազանգեր պոլիկլինիկայի տնօրենի կողմից իրականացվող ապօրինությունների վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]