1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպումը

Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպումը

ԹԲԻԼԻՍԻ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կառավարությունում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հանդիպումը:

Ինչպես Թբիլիսիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, կառավարությունում տեղի ունեցավ պաշտոնական այցով Վրաստան ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը:

Փաշինյանի և Կվիրիկաշվիլիի առանձնազրույցից հետո տեղի կունենա հանդիպում ընդլայնված կազմով:

Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդիպումից հետո հանդես կգան  լրատվամիջոցների համար հայտարարությամբ:

Երկօրյա պաշտոնական այցի շրջանակում Փաշինյանը կհանդիպի նաև Ազգային ժողովի նախագահ Իրակլի Կոբախիձեի, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: ՀՀ վարչապետը «Խոջիվանք» պանթեոնում ծաղիկներ կզետեղի Հովհաննես Թումանյանի, Րաֆֆու, Գաբրիել Սունդուկյանի, Սայաթ-Նովայի շիրիմներին:

Մայիսի 31-ին Փաշինյանը կմեկնի նաև Ջավախք ու կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայկական պատվիրակության կազմում են Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը և այլ բարձրաստիճան այրեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]