Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Առողջապահության նախարարը հրապարակելու է միլիոններ մսխած պաշտոնյաների անունները

Առողջապահության նախարարը հրապարակելու է միլիոններ մսխած պաշտոնյաների 
անունները

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջիկայում պատրաստվում է հրապարակել զանազան ռազմավարական ծրագրեր տապալած և միլիոններ մսխած պաշտոնյաների անունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այդ մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Վերջին տեղեկություններով առողջապահական օլիգարխիան որոշել է հակահարված տալ մեր հակակոռուպցիոն քայլերին` ի դեմս պատվիրված հոդվածների և տարատեսակ ասեկոսեների, որոնք պետք է երկրի ղեկավարության առաջ վարկաբեկեն մեզ ու մեզնից ազատվելու առիթ դառնան, որպեսզի նրանք շարունակեն «հանգիստ ապրել»,-գրել է Թորոսյանը և  վստահեցրել, որ ունենալու ենք այնպիսի առողջապահություն, որտեղ ոչ մի բուժհիմնարկ արտոնյալ չի լինելու՝անկախ իր սեփականատիրոջ կամ կառավարչի նախկինում կամ ներկայումս զբաղեցրած պաշտոնից կամ բարեկամական կապերից: «Հավանաբար, կոլեգիալ համեստությունս է թույլ տվել նրանց «թպրտալ»: Երևի, սկսեմ արդեն տալ զանազան ռազմավարական ծրագրեր տապալած և միլիոններ մսխած պաշտոնյաների անունները: Դրա ժամանակն էլ կգա...շուտով...»,-նշված է նախարարի գրառման մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]