Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արցախում գայլերի հարձակումից տուժած երեխաների վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության

Արցախում գայլերի հարձակումից տուժած երեխաների վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տումի համայնքներում մայիսի 28-ին արձանագրված գայլի հարձակման հետևանքով տուժած երեք երեխաները ստացել են հակակատաղության և փայտացման դեմ պատվաստումներ: Երեխաների վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության:

Արցախի առողջապահության նախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ 2008 թ. Մեծ Թաղեր գյուղում ծնված Տիգրան Խաչատուրի Խամփերյանը «Արևիկ» մանկական բուժմիավորում է ընդունվել ազդրի միջին երրորդականի՝ գայլի կծած վերքերով, 2014 թ. Մեծ Թաղեր գյուղում ծնված Արինա Վալերիկի Մարգարյանն ընդունվել է դեմքի և գլխի մազածածկ շրջանի՝ գայլի կծած վերքերով: 2000 թ. Տումի գյուղում ծնված Կամո Կառլենի Գասպարյանը բուժկենտրոն է ընդունվել  դեմքի և աջ սրունքի միջին երրորդականի՝ գայլի կծած վերքերով:
Ավելի ուշ նույն միջադեպի հետևանքով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հադրութի շրջանային բուժմիավորում է դիմել նաև 1977 թ. Տումի գյուղում ծնված Լյովա Սուրենի Արզումանյանը՝ աջ վերին վերջույթի թաթի դրսային մակերեսի քերծված վերքերով:
Տուժածներին կշարունակեն պատվաստումները համաձայն ուղեցույցների` ըստ ժամանակացույցի: Նրանք դեռ հիվանդանոցում կմնան մեկ-երկու շաբաթ, սակայն առաջիկա ամիսներին կլինեն բժիշկների հսկողության տակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]