Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մանե Թանդիլյանը Հայաստանում աղքատության վերացման խնդիրը կապում է տնտեսական զարգացման հետ

Մանե Թանդիլյանը Հայաստանում աղքատության վերացման խնդիրը կապում է 
տնտեսական զարգացման հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Հայաստանում աղքատության վերացման խնդիրը կապում է տնտեսական զարգացման հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում  նախարարը նշեց, որ Հայաստանում աղքատության խնդիրը բացառապես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տիրույթում չի գտնվում:

 «Աղքատության խնդիրը դա միայն մեր ոլորտի խնդիրը չէ , դա մեր պետության խնդիրն է: Այլ բան է , որ մեր նախարարություն է ուղղակիորեն առնչվում խոցելի խմբերի հետ, բայց դա չի նշանակում, որ խնդրի լուծման տիրույթը բացառապես մեր նախարարությունում է: Սա տնտեսության զարգացման բաղադրիչ պետք է լինի և, կարծում եմ, այդպես են լուծում աղքատության վերացման խնդիրը»,- ասաց Թանդիլյանը:

Թանդիլյանի խոսքով` անգամ նպաստների բարձրացումը չի կարող ենթադրել միանգամից աղքատության նվազում: Նախարարությունն ընդամենը կարող է մեղմացնել աղքատությունը և այդ առումով աշխատանքներ տարվում են:

«Սա տնտեսության զարգացման հարց է և այլ ոչ թե նախարարության, ու մեր գործառույթը պետք լինի այն, որ թիրախային, հասցեական լուծումներ տրվեն, որպեսզի ճիշտ մեղմվի այս իրավիճակը: Մեր նախարարությունը պետք է համագործակցի մնացած կառույցների հետ,  ինչպիսին են Կրթության և գիտության, Առողջապահության , Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունները, որպեսզի կարողանանք այնպիսի մոդել ստեղծել, որով աղքատության վերացումը կլինի հետևանք»,- եզրափակեց Թանդիլյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]