1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին. ՀՀ նախագահ

Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ 
իրականացվող բանակցային գործընթացին. ՀՀ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից:

Նախագահ Սարգսյանը կարևորել է Եվրոպական Միության հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու կառուցողական երկխոսությունը: Նա ասել է, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը փոխգործակցության նոր հնարավորություններ է բացում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացի վերաբերյալ: Երկրի ղեկավարն ասել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին և հանձնառու է շարու­նակել դրանք` հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Կողմերը խոսել են նաեւ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտության մասին և կարեւորել քաղաքացիական հասարակությունների ներգրավումը փոխվստահության ձեւավորմանն ուղղված միջոցառումներում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]