Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնն ընդլայնվելու է

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնն ընդլայնվելու է

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը կընդլայնվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց  Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով՝ կենտրոնը ծրագրեր է իրականացնում ուսումնական սենյակների հետ կապված: «Կենտրոնում մենք արդեն ունենք լեզվի ուսուցման, ծրագրավորման, երաժշտական սենյակներ: Բոլոր ուղղությունները փորձում ենք ավելի ընդլայնված ցույց տալ: Նախագծային աշխատանքները  դեռևս շարունակվում են , հուսով եմ, մինչև տարեվերջ երկրորդ փուլը կավարտենք»,-ասաց Մուրադյանը՝ հավելելով, որ այս  պահին վերականգնողական կենտրոնը լիարժեք աշխատում է իր ողջ հզորությամբ, իսկ այնտեղ բուժում ստացող  տղաներն ունեն ակնառու փոփոխություններ շարժունակության հետ կապված:

«Նրանց դեմքին արդեն ժպիտ է երևում, իսկ դա նշանակում է, որ մեր աշխատանքները պետք է էլ ավելի մեծ թափով առաջ գնան»,-հավելեց ԵՊԲՀ ռեկտորը:

Անդրադառնալով հերոսների պուրակի ստեղծման աշխատանքներին՝ Արմեն Մուրադյանը նշեց, որ նախագիծն արդեն ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանողներն ու դասախոսները պատրաստել են անվճար հիմունքներով: Պուրակի ստեղծման համար էլ որոշ դրամական միջոցներ է կուտակվում: Այս նախագիծը կենտրոնում բուժում ստացող զինվորների համար բիզնեսի հնարավորություն է ստեղծում, որպեսզի նրանք այստեղ կարողանաև նաև վաստակել:

Նոր կառավարության հետ կապված հարցին էլ ռեկտորը պատասխանեց, որ խոսել է առողջապահության նոր նախարարի հետ, և նա յուրաքանչյուր հարցում պատրաստ է աջակցել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am