Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Փաշինյանի Վրաստան այցից հետո պարզ կդառնա՝ նրանք պատրա՞ստ են, արդյոք, խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները». վրացագետ

«Փաշինյանի Վրաստան այցից հետո պարզ կդառնա՝ նրանք պատրա՞ստ են, արդյոք, 
խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները». վրացագետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան այցից և այդ երկրի մեսիջներից հետո պարզ կդառնա՝ պատրա՞ստ են, արդյոք, Հայաստանի հետ հարաբերություները խորացնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան պաշտոնական այցի օրակարգը հագեցած է լինելու: Իմ տեղեկությամբ, հնարավոր է, որ նա այցելի նաև Ջավախք: Դա շատ կարևոր մեսիջ կլինի: Կարելի է սպասել, որ վարչապետի այցից հետո որոշ քայլեր կարվեն: Շատ կարևոր է Վրաստանի մեսիջը, թե ինչքանով են ընկալվել Հայաստանի նախագահի ասածները: Դրանից հետո կարելի է ասել՝ Թբիլիսին իրո՞ք պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների խորացման, թե ոչ»,-ասաց Մելիքյանն ու հավելեց, որ Վրաստանը որոշակի «կարմիր գծեր» ունի՝ կապված հարևան Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններին:

Հայաստանի հետ հարաբերությունների ավելի խորացումը որոշ փոփոխություններ կբերի նաև հարևան մյուս երկրների հետ հարաբերություններում:

Վրացագետի կարծիքով՝ վերջին մեկուկես ամսվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած իրադարձություներին, իշխանափոխությանը մեծ հետաքրքրությամբ հետևում էին Վրաստանում, լրատվամիջոցները ներկայացված էին գրեթե բոլոր օրերին: «Իմ կարծիքով, որոշ ընկալումների փոփոխություն է տեղի ունեցել: Այս իշխանությունների նկատմամբ մեկ այլ մոտեցում կա»,-եզրափակեց նա:

Մայիսի 30-31-ը կայանալու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցելությունը Վրաստան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]