Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հալեպի օդանավակայանի վերաբացումը հեռու չէ. Ժիրայր Ռեիսյան

Հալեպի օդանավակայանի վերաբացումը հեռու չէ. Ժիրայր Ռեիսյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի օդանավակայանը պատրաստ է վերադառնալ բնականոն աշխատանքի, սակայն, անվտանգության որոշ հարցերից ելնելով, իշխանություններն առայժմ չեն շտապում դիմել այդ քայլին: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը:

«Հարցը չափազանց կարևոր է, Սիրիայի կառավարությունը լուրջ աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ: Օդանավակայանն, իրականության մեջ, կարող եմ ասել, պատրաստ է: Այն նույնիսկ երբեմն ոչ պաշտոնական թռիչքներ ունի: Ինչպես գիտենք, որոշ շրջաններում դեռ կան զինյալ ահաբեկչական խմբեր և բնականոն թռիչքների պարագայում հնարավոր է հրթիռակոծություններ լինեն, հետևաբար, անվտանգության նկատառումներից ելնելով կառավարությունը դանդաղում է պաշտոնապես օդանավակայանը վերագործարկել»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:

Ամեն դեպքում վերջին շրջանի քաղաքական զարգացումների, բանակի գործողությունների, առաջընթացի լույսի ներքո, Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ օդանավակայանի վերաբացումը հեռու չէ:

2011 թվականի մարտին Սիրիայում սկսված պատերազմի պատճառով, տեղական իշխանությունները, անվտանգության խնդիրների ելնելով, տևական ժամանակ ամբողջապես չեն գործարկում Հալեպի օդանավակայանը: Այն ժամանակ առ ժամանակ իրականացնում է ոչ պաշտոնական թռիչքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]