Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵՄ-ն մտադիր Է 35 մլրդ դոլարով կրճատել Եվրոպայի կենտրոնի եւ արեւելքի երկրների ֆինանսավորումը. FT

ԵՄ-ն մտադիր Է 35 մլրդ դոլարով կրճատել Եվրոպայի կենտրոնի եւ արեւելքի երկրների ֆինանսավորումը. FT

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելը պլանավորում Է 30 միլիարդ եվրոյով (գրեթե 35 միլիարդ դոլարով) կրճատել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, այդ թվում՝ Հունգարիայի եւ Լեհաստանի ֆինանսավորումը եւ 2021 – 2027 թվականներին այդ միջոցները վերաբաշխել Հունաստանի, Իտալիայի եւ Իսպանիայի միջեւ: Մայիսի 29-ին այս մասին հայտնել Է Financial Times (FT) թերթը, որը ծանոթացել Է հանրակցության համապատասխան փաստաթղթի նախագծին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Եվրահանձնաժողովը վերանայում Է միջոցների բաշխման չափանիշները: Նոր չափանիշներին համապատասխան՝ հաշվի կառնվեն երիտասարդության շրջանում գործազրկությունը, կրթության մակարդակը, ներգաղթը 2014 – 2017 թականներն ընկած շրջանում եւ մթնոլորտ ածխաթթվական գազի արտանետման ծավալները: Ենթադրվում Է նաեւ, որ Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի պետություններն անհամամասնական մեծ օգուտներ են ստացել 2004 թվականին Եվրամիության ընդլայնումից հետո: Բրյուսելի նախաձեռնությանը համապատասխան, Լեհաստանի բաժինն ընդհանուր ֆինանսավորման մեջ կրճատվում Է 23 տոկոսով կամ 19,5 միլարդ եվրոյով:

Իր հերթին Հունգարիայի, Չեխիայի, Էստոնիայի եւ Լիտվայի ֆինանսավորումը ենթադրվում Է կրճատել 24 տոկոսով: Միեւնույն ժամանակ Իսպանիային հատկացվող միջոցները կավելանան 5 տոկոսով՝ մինչեւ 34 միլիարդ եվրո, Հունաստանինը՝ 8 տոկոսով՝ մինչեւ 19,2 միլարդ եվրո եւ Իտալիայինը՝ 6,5 տոկոսով՝ մինչեւ 38,6 միլիարդ եվրո:

Լեհաստանի ներդրումների եւ տնտեսական զարգացման նախարար Եժի Կվեցինսկին, հրատարակության տվյալներով՝ արդեն նախազգուշացրել Է, որ նման կրճատումները «միանգամայն անարդարացի» կլինեն, եւ այդ արձագանքը վկայում Է Եվրամիությունում Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ լարվածության հետագա աճի հնարավորության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]