Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բելգիայում երկու ոստիկան եւ մեկ անցորդ են սպանվել փոխհրաձգության հետեւանքով. Le Soir

Բելգիայում երկու ոստիկան եւ մեկ անցորդ են սպանվել փոխհրաձգության հետեւանքով. Le Soir

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու ոստիկան եւ մեկ անցորդ են մայիսի 29-ին սպանվել Բելգիայի Լիեժ քաղաքի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով: Եվս երկու իրավապահներ վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Le Soir թերթը:

«Հարձակվողը ոչնչացվել Է ոստիկանության բանդիտիզմի դեմ պայքարի հատուկ ստորաբաժանման մարտիկների կողմից»,-հայտնել Է Լիեժի քաղաքագլուխ Վիլլի Դեմեյրը, որը ժամանել Է հանցագործության վայր: Նա հայտարարել Է, որ «իրադրությունը հսկողության տակ Է, եւ հարեւան լիցեյի սովորողներին վտանգ չի սպառնում»:

RTBF հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը մոտավորապես 10:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 12:30-ին): Անհայտ անձը նախ սկսել Է կրակել քաղաքի կենտրոնական մասի Ավրոյ ծառուղու սրճարանում, այնուհետեւ պատանդ Է վերցրել մի կնոջ եւ թաքնվել հարեւանությամբ գտնվող լիցեյի շենքում: Պատանդառված կնոջ ճակատագրի մասին առայժմ չի հաղորդվում: Հետաքննությունը հսկողության տակ Է վերցրել թագավորության Դաշնային հակաճգնաժամային կենտրոնը, ինչի մասին իր Twitter-ում գրել Է Բելգիայի ներքին գործերի նախարար Յան Յանբոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]