1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԿԲ նախագահը հետաձգման դեպքում հնարավոր է համարում Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների հեռացումը Հայաստանից

ԿԲ նախագահը հետաձգման դեպքում հնարավոր է համարում Կենսաթոշակային 
ֆոնդերի կառավարիչների հեռացումը Հայաստանից

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը տեղյակ չէ Կուտակային կենսաթոշակային համակարգի ֆոնդերի կառավարիչների արձագանքից՝ կապված պարտադիր բաղադրիչի՝ մեկ տարով հնարավոր հետաձգման հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ԿԲ նախագահը նշեց, որ կառավարությունում համակարգի մասին քննարկումներ ընթանում են, բայց որ ուզում են հետաձգել, ինքը դրանից տեղյակ չէ: Նա հիշեցրեց, որ իրենք անկախ մարմին են և զբաղվում են ֆինանսական շուկաների վերահսկմամբ ու կարգավորմամբ, իսկ քաղաքականության կրողը կառավարությունն է: «Երկու կառավարիչների հետ մշտապես քննարկումներ ունենում ենք, օրենքը դեռևս գործում է, և, համաձայն այդ օրենքի, հուլիսի 1-ից ներդրվելու է Կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը: Ասեմ, որ այս պահին գրեթե 200 հազար մասնակից ունի համակարգը, այս տարի պարտադիրի ներմուծման հաշվին նրանց թիվը կավելանա ևս 80-81 հազարով: Բավականին հուսադրող ցուցանիշներ կան ֆոնդերում գումարները պահելու առումով: Մեր աշխատակիցները սկսելու են առաջիկայում հրապարակել թվերը, դրանք տպավորիչ են»,-ասաց Արթուր Ջավադյանը՝ կոչ անելով անգամ չսպասել հուլիսի 1-ին ու արդեն հիմա միանալ համակարգին:

Անդրադառնալով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ կառավարիչները կհեռանան Հայաստանից հետաձգվելու պարագայում՝ ԿԲ նախագահն ասաց. «Այդ որոշումն իրենք պետք է կայացնեն, բայց, այո, հնարավոր է, եթե իրենց պլանավորածին չհամապատասխանի իրականությունը»: Արթուր Ջավադյանի դիտարկմամբ՝ իր նշած թվային տվյալները, ըստ որի այդքան մասնակից կունենա համակարգը, դեռևս 2014-ին է պլանավորվել կառավարիչների կողմից, նրանք էլ դրան համապատասխան ծախսեր են իրականացրել:

***
Կուտակային կենսաթոշակային համակարգում առկա խնդիրների վերաբերյալ քննարկումը օրենսդրական դաշտ տեղափոխելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը կառավարության քննարկմանն է ներկայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկել է սոցիալական վճարի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով՝ մինչև 2019թ հուլիսի 1-ը: «Նշված ժամանակը անհրաժեշտ է օրենքը լրամշակելու, համակարգի խնդիրները վեր հանելու և դրանց հիմնավոր, արդյունավետ և երկարաժամկետ լուծումներ տալու համար՝ ներգրավելով հասարակության լայն զանգվածներին, համակարգի շահառուներին՝ հաշվի առնելով նաև նրանց կարծիքը»,-հայտնել է նախարար Մանե Թանդիլյանը: 

***
Մինչ փոփոխությունների նախաձեռնումը, ծրագրված էր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը`1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիների համար ուժի մեջ մտցնել այս տարվա հուլիսի 1-ից: Հայաստանում կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգում այս պահին շուրջ 200 հազար քաղաքացի է ներգրավված: Կենսաթոշակային համակարգի կառավարիչները երկուսն են՝ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]