Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«ԵՊՀ Ռեստարտ»-ի մի խումբ անդամներ պահանջում են ռեկտորի հրաժարականը

«ԵՊՀ Ռեստարտ»-ի մի խումբ անդամներ պահանջում են ռեկտորի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի տարածքում «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է կազմակերպել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նրանք պահանջում են համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, ԵՊՀ-ում ֆինանսական աուդիտի անցկացում, ուսանողական խորհրդի ու արհմիության գործունեության ժամանակավոր կասեցում և հոգաբարձուների խորհրդի լուծարում:

Ակտիվիստները կոչ են անում ուսանողներին ու դասախոսներին դասադուլ և գործադուլ սկսել:

Բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկը, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը նշում է, որ համալսարանը շատ լուրջ խնդիրներ ունի, ինչպիսիք են կրթության ցածր որակը, կենցաղային ոչ արժանապատիվ պայմանները, ֆինանսների անարդյունավետ օգտագործումը, ակադեմիական միջավայրի բացակայությունը և այլն:

Այնուհետև ակտիվիստները իրազեկման երթ են կազմակերպել ԵՊՀ-ի տարածքում:

Ուսանողներից մեկը «Դեմ եմ անհիմն ռեստարտին» պաստառը ձեռքին դեմ հանդես եկավ նման նախաձեռնությանը՝ նշելով, որ ուսանողները սոցիալական ցանցի միջոցով անհիմն ու առանց փաստերի անվանարկում են ռեկտորին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]