Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Արմատականները Գազայի հատվածից հրթիռակոծել են Իսրայելի հարավային շրջանները

Արմատականները Գազայի հատվածից հրթիռակոծել են Իսրայելի հարավային շրջանները

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմատականները մայիսի 29-ի առավոտյան Գազայի հատվածից առնվազն 25 հրթիռ ու արկ են արձակել Իսրայելի հարավային շրջանների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

«Իսրայելի տարածքի մի քանի շրջանների վրա 25 հրթիռների ու արկերի համազարկն արվել Է այսօր առավոտյան,- նշել են զինվորականները:- Դրանց մեծ մասը կալանվել Է հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգի կողմից»:

Զինվորականները հավելել են, որ «ներկայում հատուկ հրահանգներ չկան Գազայի հատվածին հարող շրջանների բնակիչների համար»:

The Times of Israel թերթի տվյալներով՝ հրթիռակոծման հետեւանքով տուժածներ չկան: Գրոհի ենթարկված շրջանների բնակիչներին հանձնարարաված Է գտնվել ռմբապաստարաններում: The Jerusalem Post թերթը հայտնում Է, որ Իսրայելը, ի պատասխան հրթիռակոծման, արդեն հարված Է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի թիրախներին: Զինվորականներն առայժմ չեն հաստատում այս տեղեկատվությունոը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]