1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իտալիայի նախագահը ժամանակավոր վարչապետ է նշանակել Կարլո Կոտարելիին

Իտալիայի նախագահը ժամանակավոր վարչապետ է նշանակել Կարլո Կոտարելիին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին տնտեսագետ  Կարլո Կոտարելիին կառավարություն ձևավորելու համար, քանի որ երկիրը կանգնած է քաղաքական ցնցումների առաջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն:

Կարլո Կոտարելին հայտնի է դարձել Իտալիայում պետական ծախսերի կրճատմամբ: Նշանակումը հաջորդել է նրան, երբ Իտալիայի «Հինգ աստղ»-ը և Լիգա» ժողովրդական կուսակցությունների կոալիցիոն կառավարություն ձևավորելու ջանքերը ձախողվել են:

Եվրոպական տարածաշրջանի չորրորդ խոշորագույն տնտեսություն ունեցող երկիրը մնացել է առանց կառավարության, քանի որ մարտի ընտրություններին ոչ մի քաղաքական ուժի չի հաջողվել մեծամասնություն կազմել:

Հաղթողներից երկուսը՝ «Հինգ աստղ»-ը և Լիգա»-ն փորձել են միանալ ուժերին, սակայն թողել են աշխատանքը այն բանից հետո, երբ նախագահը չի համաձայնել ֆինանսների նախարարի իրենց ընտրությանը:

Երկու կուսակցություններին վրդովեցրել է նախագահի այդ արտասովոր քայլը, նրանք հայտարարել են, որ կմերժեն Կոտարելիի առաջադրումը խորհրդարանում: Կոտարելին հայտարարել է, որ այդ դեպքում նա հրաժարական կտա և վաղաժամ ընտրությունները կկայանան օգոստոսին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]