Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էլթոն Ջոնը Հայաստանի մասին գրառում է կատարել Instagram-ում

 Էլթոն Ջոնը Հայաստանի մասին գրառում է կատարել Instagram-ում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի հայտնի երգիչ, երաժիշտ Էլթոն Ջոնը Instagram-ի իր էջում գրառում է կատարել հայաստանյան այցի մասին: «Մեկ չկամեցողն անգամ չի կարող վերջ տալ այն ամբողջ սիրուն, որը մենք այսօր զգացինք Հայաստանում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է երգիչը: Նա գրառմանը կից հայկական եռագույնով սիրտ պատկերող լուսանկար է տեղադրել:

One hater can’t stop all the love we felt from Armenia today.

A post shared by Elton John (@eltonjohn) on

Մայիսի 26-ին Հայաստան է ժամանել բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնը։ Նա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Starkey Hearing Technologies հիմնադրամի տնօրեն Ուիլյամ Օսթինի հետ մայիսի 27-ին «Երևան՝ իմ սեր» հիմնադրամում մասնակցել է առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը: Բարեգործական ակցիայի շրջանակներում «Երևան՝ իմ սեր» հիմնադրամի «Հայկ եւ Էլզա Թիթիզյան» մանկական վերականգնողական կենտրոնում Հայաստանի տարբեր մարզերից եւ Արցախից լսողության հետ կապված խնդիրներ ունեցող տարբեր տարիքի երեխաների նվիրաբերվել են 100 լսողական սարքեր: Եռօրյա բարեգործական ակցիայի ընթացքում Starkey Hearing Technologies հիմնադրամը ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին կնվիրաբերի 2500 լսողական սարքեր:  Էլթոն Ջոնը հյուրընկալվել է նաև ՀՀ նախագահական նստավայրում, ինչպես նաև ընթրիք է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]