1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բուխարեստում Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել

Բուխարեստում Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներ են 
կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումանիոյ Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի նախաձեռնությամբ և օրհնությամբ մայիսի 27-ին Բուխարեստում տեղի ունեցան Մայիսյան հերոսամարտերի և առաջին Հանրապետության 100 ամյակին, Շուշիի ազատագրման և Արցախյան պատերազմին, ինչպես նաև Ռումինիայի միավորման 100 ամյակին նվիրված միջոցառումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռումինիայի Հայոց Թեմի մամլո դիվանից, Բուխարեստի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ` ձեռամբ Թեմակալ Առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի և մասնակցությամբ Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Օշական քահանա Խաչատրյանի: Ներկա էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպանը, հյուպատոսը, Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հավատացյալներ ու հյուրեր:

Քարոզի ընթացքում Սրբազան հայրը մեկ անգամ ևս խոսեց օրվա խորհրդի մասին` մասնավորապես նշելով. «Պատմության ընթացքում հաճախ ենք զրկվել ազգային պետականությունից, հաճախ ոտնատակ է արվել մեր երկիրը, բայց աննկուն ու անխորտակ է մնացել հույսը և հավատը մեր, որով շարունակ արարել ենք, մաքառել, հավատացել Աստծուն և ապրել Աստծո հետ: Ապրել ենք որպես Հայոց Եկեղեցի և հայոց պետություն` մեկ ու միաբան Տիրոջով, բազմիցս խաչված, բայց միշտ հարուցյալ Տիրոջով: Աստված մեզ հետ է, քանզի հակառակ հազարամյակներով չափվող մեր պատմության ընթացքում կրած փորձությունների, մահերի ու կորուստների` ապրում է հայությունը իբրև ազգ ու պետություն, իբրև եկեղեցի: Մայիսյան այս հերոսամարտերի շնորհիվ Արևելյան Հայաստանը փրկվում է ոչնչացումից: Հայերի հերոսական ոգին, համաժողովրդական սխրանքը, հաղթանակը թուրքական բանակի դեմ ապացուցում են, որ հայ ժողովուրդը հաստատակամ է ապրելու և իր դարավոր արժեքները պահպանելու: Ազգային սիրո, համախմբման և հերոսական պայքարի այս հանգրվանից սկիզբ է առնում հայոց առաջին անկախ հանրապետությունը: Ամեն տարի այս օրը սերունդների համար ուխտի նորոգման օր է` սուրբ պահելու հայրերի նվիրական հիշատակն ու մնալու հավատարիմ նրանց լույս հավատին, հերոսական ոգուն, հայոց ազգը մեկտեղված և հայոց երկիրը փրկված տեսնելու նրանց երազին: Այսօր մենք կրկին համակված ենք այն գիտակցությամբ, որ Հայաստանի անկախությունը մեզ ավանդված թանկ ու սրբազան ժառանգություն է: Չկա առանց անկախության ապրած մի դարաշրջան հայոց պատմության մեջ, երբ մեր ժողովուրդը ձգտած չլինի ու մարտնչած չլինի վերագտնելու համար Հայաստանի ազատությունը: Այս ճշմարտությամբ գոտեպնդված միշտ հավատարիմ լինենք Հայրենիքի առաջ մեր պարտքին, որպեսզի մեր զավակները ժառանգեն ազատ, հզոր ու բարօր Հայրենիք»:

Հավարտ պատարագի կատարվեց Գոհաբանական մաղթանք և աղոթք` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյակին: Կատարվեց նաև հոգեհանգիստ ի հիշատակ Արցախյան պատերազմի, Մայիսյան հերոսամարտերի և առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ռումինիայի միավորման համար նահատակված հայ հերոսների համար: Այս առիթով երեք ծաղկեպսակներ դրվեցին եկեղեցու պարտեզում կանգնեցված հայ ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի հուշարձանի առջև: Խոսքով հանդես եկան Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը և Ռումինահայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը:

Արարողությունների ավարտից հետո ներկաները հրավիրվեցին Առաջնորդարանի գեղեցիկ պարտեզ, ուր Ռումանիոյ Հայոց թեմի նախաձեռնությամբ, աջակցությամբ Բուխարեստի ծխական խորհրդի և Ռումինահայոց Միության կազմակերպվել էր տոնական ճաշկերույթ և միջոցառում: Հայաստանին նվիրված հայրենասիրական երգերով հանդես եկավ Արմինե Խաչատրյանը, իսկ ժողովրդական պարերով հանդես եկավ «Վարդավառ» պարային համույթը:

Բոլոր ներկաներին բաժանվեցին Ռումանիոյ Հայոց թեմի կողմից նախապես պատրաստված մայիսյան եռատոնի վերաբերյալ բրոշուրներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]