Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փարիզի «սարդ-մարդը» հերոսական քայլով փրկել է պատշգամբից կախված չորսամյա երեխային

Փարիզի «սարդ-մարդը» հերոսական քայլով փրկել է պատշգամբից կախված չորսամյա 
երեխային

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում 22-ամյա Մամուդու Գասաման իսկական հերոս է հռչակվել այն բանից հետո, ինչ Փարիզում առանց անվտանգության որևէ միջոցի կիրառման շենքի դիմային հատվածից բարձրացել է չորս հարկ ու փրկել 4-րդ հարկի պատշգամբից կախված չորսամյա երեխային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է բրիտանական The Guardian-ը:

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 26-ին: Գասաման վայրկյանների ընթացքում կարողացել է բարձրանալ չորրորդ հարկի այն բնակարան, որի պատշգամբից կախված էր երեխան: Մինչ փրկարարների ժամանելը երեխան արդեն փրկված էր:

Ավելի ուշ վերջերս Մալիից Ֆրանսիա ժամանած Գասաման լրագրողներին ասել է, որ այդ պահին գործել է առանց մտածելու: «Ես տեսա, թե ինչպես էին մարդիկ բղավում, մեքենաները գործի էին դրել ազդանշանները: Ես բարձրացա և, Փառք Աստծո, փրկեցի երեխային: Սկսեցի վախենալ միայն երեխային փրկելուց հետո… Երբ մտանք տուն, սկսեցի դողալ, հազիվ էի կարողանում կանգնել ու ստիպված նստեցի»,- նշել է նա: Գասամայի հերոսական արարքի տեսագրությունը համացանցում մեծ դիտումներ ունի:

Փարիզի քաղաքապետ Ան Հիդալգոն թվիթերյան միկրոբլոգում ողջունել է Մամուդու Գասամայի արարքը՝ հայտնելով, որ զանգահարել է նրան ու անձամբ շնորհակալություն հայտնել: Նա համարձակ երիտասարդին անվանել է «18-րդի սարդ-մարդ»՝ նկատի ունենալով Փարիզի այն թաղամասը, որտեղ դեպքը տեղի էր ունեցել: Հիդալգոն նշել է, որ երիտասարդը Մալիից ժամանել է մի քանի ամիս առաջ: Նա խոստացել է օգնել Գասամային դասավորել նոր կյանքը Փարիզում:

Քաջ երիտասարդն այդ արարքի համար պատվի կարժանանա նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից, ով մայիսի 28-ին նրան հրավիրել է նախագահական նստավայր:

Նշենք, որ երեխայի՝ պատշգամբից կախվելու ժամանակ նրա ծնողները տանը չեն եղել: Ծնողներն արդեն հարցաքննվել են իրավապահ մարմիններից կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]