Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՅ Դաշնակցությունը պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին. Արծվիկ Մինասյան

 ՀՅ Դաշնակցությունը պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին. Արծվիկ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բոլոր դեպքերում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվելու են, այլ հարց է, որ պետությունը պետք է  պատրաստ լինի դրան: Այս մասին Սարդարապատի հուշահամալիրում՝ լրագրողների հետ զրույցում, նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, որ ՀՀԿ-ն հակված չէ արտահերթ ընտրություններ անցկացնելուն:

«Անհրաժեշտ է, որ պետությունը պատրաստ լինի դրան, որովհետև ընտրական համակարգն, իր ամբողջ ենթակառուցվածքով, պետք է փոփոխության ենթարկվի, որ հասարակության վստահությունն էլ ավելի բարձր լինի  նոր ձևավորվելիք քաղաքական պատկերի համատեքստում: Այն, որ այսօր խորհրդարանի ներկայացրած հարաբերակցությունն ակնհայտորեն չի համապատասխանում մեր իրողություններին, դա փաստ է, սակայն ընտրությունները երբ և ինչ ժամկետում պետք է անցկացնել, ինչ հիմնական գործողություններ անելուց հետո, կարծում եմ, որ առաջիկայում վարչապետը, կառավարության ծրագիրը ներկայացնելիս, ավելի մանրամասն կասին: Առավել ևս, երբ հաճախ բոլորն ասում էին անհնարին է ինչ-որ բան, բայց կյանքը, Նիկոլ Փաշինյանի գործողոթյունները ցույց տվեցին, որ անհնարինը հնարավոր է դառնում: Հետևաբար մեզ համար չափազանց կարևոր է, որ յուրաքանչյուր հնարավոր բան բխի մեր ժողովրդի, մեր պետականության շահերից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արծվիկ Մինասյանը:

Այն հարցին, թե Դաշնակցությունը պատրաստ է ընտրություններին, Արծվիկ Մինասյանը նշեց, որ միշտ է պատրաստ: Միայնակ կգնան ընտրություններին, թե ոչ, ըստ նրա, դա արդեն ապագայի քննարկվելիք հարց է:

Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին ներքաղաքական գործընթացների, ակցիաների, քաղաքացիական անհնազանդության գործողությունների հետևանքով խորհրդարանում փոքրամասնություն կազմող ուժը՝ «Ելք» խմբակցությունը ձևավորեց կառավարություն՝ ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին տրամադրելով նախարարական մի քանի մանդատ: ԱԺ- ում շարունակում է մեծամասնություն կազմել ՀՀԿ-ն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձգտում է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ մինչև տարեվերջ: Նա մինչ վարչապետ դառնալն ու դրանից հետո բազմիցս հայտարարել է, որ արդար և թափանցիկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն իրենց առաջնահերթություններից է: ՀՀԿ-ն դրանք աննպատակահարմար է որակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]