1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱԱԾ պետն առաջիկա օրերին ապօրինի հարստացումների նոր բացահայտումներ է խոստանում

ԱԱԾ պետն առաջիկա օրերին ապօրինի հարստացումների նոր բացահայտումներ է 
խոստանում

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ պետ Արթուր Վանեցյանը մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ բոլոր ապօրինի հարստացածները և առհասարակ օրենք խախտածները ենթարկվելու են պատասխանատվության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վանեցյանն ասաց, որ ԱԱԾ նոր բացահայտումները կլինեն առաջիկա օրերին:

«Քայլերը լինելու են մշտապես, հետևողական: Մենք փոխել ենք մեր աշխատաոճը և հրապարակային ենք աշխատում: Առաջիկա օրերին կտեսնեք շատ-շատ բացահայտումներ, որոնք լինելու են շարունակական»,-հավելեց ԱԱԾ պետը:

Ազգային անվտանգության ծառայությունն իրականացնում է աշխատանք՝ կոռուպցիոն շղթաների հայտնաբերման ուղղությամբ։ Մայիսի 19-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն այս մասին ասել էր Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոստանալով կարճ ժամանակում հասարակությանն ականատես դարձնել խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց հայտնաբերման և օրենքի ուժով պատասխանատվության ենթարկման: Նա ընդգծել էր, որ ապօրինի հարստացած մարդիկ պետք է վերադարձնեն գումարները պետական բյուջե: ԱԱԾ տնօրենը նաև հայտարարել է, որ ներքաղաքական փոփոխություններից հետո ավանդականորեն կոռումպացված համարվող հիմնարկներն ամբողջությամբ դադարեցրել են հակաօրինական գործունեությունը` մանրամասնելով, որ խոսքը մաքսային, հարկային, դատական, ոստիկանության որոշ ստորաբաժանումների մասին է: Նրա խոսքով՝ Հայաստանում մոտ 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ իրենց անունով գրանցված է կազմակերպություն, որն իրականացնում է տնեսական գործունեություն և չի վճարում հարկեր: Նրանք տեղյակ չեն, ծանր սոցիալական վիճակում գտնվող մարդիկ են, որոնցից անձնագրերը վերցրել են 5, 10, 20 հազար դրամով և նրանց անունով գրանցել են անհատ ձեռնարկություններ, ԱՊԸ-ներ և այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]