1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մշակութային գործիչները շնորհավորում են Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը

Մշակութային գործիչները շնորհավորում են Հայաստանի Առաջին Հանրապետության 
100-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը: Պետականության ծնունդը հնարավոր եղավ Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանն ասաց, որ այն, ինչ կապված է հայոց պատմության հետ, իր համար սրբություն է: «Այդ սրբության անբաժան մասն է Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Կարծում եմ`վաղ թե ուշ ամեն բան իր ճիշտ ճանապարհով է գնում»,-ասաց Քոթանջյանը:

Դերասանը շեշտեց, որ իր հայրը Խորհրդային միությունում բարձր պաշտոն էր զբաղեցնում, և նա հայ էր` հավատարիմ իր արժեքներին: Հայրս, լինելով կուսակցական, կարողացել է ծառայել հայ ազգին: Պատահական չէ, որ դա իմ մեջ էլ կա, հուսամ` կլինի նաև որդուս և թոռնիկիս մեջ: Կարծում եմ` այն լավ բաները, որ ունենք պետք է կարողանանք պահպանել և փոխանցել սերունդներին»,-ընդգծեց դերասանը` շնորհավորելով բոլորին:

Երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը փաստեց, որ երբ հանրապետություն ստեղծվեց, մենք կառուցեցինք և աշխարհին ներկայացանք մեր Երևան քաղաքով, մեր հզորությամբ, գիտությամբ, արվեստով, նվաճումներով:

«Մեր երրորդ պետականության օրոք այնպիսի ցնցող տպավորություն թողեցինք աշխարհի վրա, այնպիսի մշակույթ ցույց տվեցինք, որը միայն հային էր վայել: Ես այն երջանիկների թվում եմ, ովքեր գերադասում են պետականությունը: Հենց այդ պետականության շուրջը լինելու գաղափարն է, դրա օրոք ապրելու իրավունքն ու հպարտությունն է, որ պետք է  գնահատել»,-ընդգծեց երգիչը:

Հայաստանի առաջին կառավարության կազմը հրապարակվել է 1918 թվականի հունիսի 24-ին. այն գլխավորել է Հովհաննես Քաջազնունին: Օգոստոսի 1-ին տեղի է ունեցել խորհրդարանի առաջին նիստը: 2.5 տարվա ընթացքում հանրապետությունն ունեցավ 4 կառավարություն:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]