Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Փանիկում վերաբացվեց հանրապետությունում եզակի հացի  թանգարանը

Փանիկում վերաբացվեց հանրապետությունում եզակի հացի  թանգարանը

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՄԱՅԻՍԻԱՐՄԵՆՊՐԵՍ: Փանիկում ավելի քան 30 տարվա  ընդմիջումից հետո  վերաբացվեց Պատմության թանգարանը:

Մայիսի  27-ին Շիրակի  մարզի Փանիկ համայնքում բացվեց համայնքի  պատմության թանգարանը, որն այսուհետ կկրի Պետրոս Նահապետյանի անունը, ում շնորհիվ գյուղում 1967 թվականին առաջին անգամ բացվեց թանգարանը: Այն  եզակի է հանրապետությունում՝ իր  ցուցադրության մեջ  ներառելով գյուղատնտեսական ու  հացահատիկի վերամշակման գործիքներ, ինչպես նաև հացի տեսակներ, որոնք  տարածված են այս տարածքում՝ բոքոն, փառնիկ, թափթափա, գարոհաց, քարտիկա, ծակուլիկ և այլն: Նույնիսկ տարիներ առաջ, երբ առաջին անգամ թանգարանը  բացվեց պատմաբան, մանկավարժ Պետրոս Նահապետյանի  շնորհիվ, նախկին ԽՍՀՄ տարածքում այն  իր բնույթով եզակի էր:

«Խորհրդային Միության մեջ  Փանիկի  թանգարանը միակն է եղել, որ  ունեցել է նման ուղղվածություն, մինչ այս 1955 թվականին նմանատիպ թանգարան աշխարհում եղել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, իսկ արդեն 1967 թվականին Փանիկում բացվեց նման թանգարան, որը  գործեց մինչև 1988 թվականը, որից հետո  ցուցանմուշները տեղափոխվեցին նախկին դպրոցի շենք, սակայն վթարային կառույցում թանգարանը  չգործեց»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց պատմաբան Գաբրիել Նահապետյանը, ում համար  թանգարանը  վերաբացելը կրկնակի պատիվ է՝   պապի գործի շարունակություն:   

Թանգարանի ցուցանմուշների թիվն արդեն ավելացել է ոչ միայն փանիկցիների նվիրատվությունների, այլ նաև  ուրիշ թանգարանների շնորհիվ, սակայն սա էլ դեռ  վերջը չէ՝  երիտասարդ  պատմաբանը  վստահեցնում է՝   արվելու  է ամեն ինչ, որպեսզի  այս թանգարանը դառնա Փանիկի այցեքարտը:

Թանգարանի վերաբացումն հնարավոր դարձավ միայն 1 տարի առաջ՝  Հայ Կաթողիկե  եկեղեցու հատկացված տարածքի  շնորհիվ, Գասրատյան ընտանիքի  ֆինանսական աջակցությամբ: 

Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]