Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ուելսի արքայազն Չարլզն աջակցում է «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամին

Ուելսի արքայազն Չարլզն աջակցում է «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 27-ին «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ «Երևան, իմ սեր» հիմնադրամին աջակցում է Ուելսի արքայազն Չարլզը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահը շեշտեց, որ «Երևան, իմ սեր» հիմնադրամը ստեղծել է ինքը 2010 թվականին: Հիմնադրամի գործունեության մեջ ներդրում ունեն ոչ միայն Արմեն Սարգսյանի ընտանիքի անդամները, այլև նրա բարեկամները:

«Այդ ծրագրին աջակցում է նաև արքայազն Չարլզը, որն այդ նպատակով եղել է Հայաստանում: Այդ ժամանակ շատերը չհասկացան, թե ինչու է նա եկել ու հիմար բաներ գրեցին: Արքայազնը նույնպես Հայաստանի մեծ բարեկամն է, երկար տարիներ աջակցում է այս ծրագրին, հոյակապ գիտի Հայաստանի ճարտարապետության պատմությունը և եկել էր մեր երկիր Հայաստանը տեսնելու համար»,- եզրափակեց Արմեն Սարգսյանը:

Ուելսի արքայազն Չարլզը մասնավոր այցելությամբ Հայաստանում է եղել 2013 թվականի մայիսի 28-30-ը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]