Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Շիրակ»-ի երկրպագուները փակել են Գյումրու Թատերական հրապարակ  տանող ճանապարհը. նրանք պահանջում են ֆեդերացիայի նախագահի հրաժարականը

«Շիրակ»-ի երկրպագուները փակել են Գյումրու Թատերական հրապարակ  տանող ճանապարհը. նրանք պահանջում են ֆեդերացիայի նախագահի հրաժարականը

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները   փակել են Գյումրի-Երևան մայրուղին՝ պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։

Երկրպագուները Ռուբեն Հայրապետյանից պահանջում են կատարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Վարդազարյան) որոշումը, համաձայն որի` հայցի ապահովման կարգով (այսինքն` ժամանակավորապես` մինչև արբիտրաժային կարգով վեճի վերջնական լուծումը) արգելվել է նվազեցնել «Շիրակ»-ի միավորները ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձագույն խմբում:

Մոտ 3  ժամ  ճանապարհը փակ է մնացել, այնուհետև ֆուտբոլային ակումբի երկրպագուների «Սև  հովազներ»  ֆան ակումբի  որոշմամբ՝ երկրպագուները փակել են Գյումրու  Թատերական հրապարակ  տանող ճանապարհահատվածը: 

 

Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]