Հայաստանում անձրևները կշարունակվեն, օդի ջերմությունը կնվազի 4-5 աստիճանով
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 27-28-ը կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, մայիսի 29-31-ը և հունիսի 1-ին ժամանակ առ ժամանակ, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 29-30-ը կնվազի 4-5 աստիճանով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայիսի 27-28-ը երեկոյան ժամերին Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 29-31-ը և հունիսի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում