Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հորդ անձրևը վնասներ է պատճառել Երևանում և Արգավանդում

Հորդ անձրևը վնասներ է պատճառել Երևանում և Արգավանդում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 26-ին տեղացած հորդ անձրևը վնասներ է պատճառել Երևանում և Արգավանդում։

«Արմենպրես»-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից տեղեկացավ, որ «մայիսի 26-ին, ժամը 19:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկն անձրևաջրերի հետևանքով ջրալցվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ջրալցվել է Ն. Շ.-ին պատկանող տան ներքնահարկը՝ 40 քմ:

Փրկարարները քաշել են մոտ 0,5 տ ջուր:

Մայիսի 26-ին, ժամը 19։17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյան 4-րդ փողոցի տներից մեկի նկուղ անձրևաջրեր են լցվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ անձրևաջրերից ջրալցվել է թիվ 74 տան նկուղը՝ մոտ 12 խմ և թիվ 74/2 տունը՝ մոտ 80 խմ:

Փրկարարները 2 տներից քաշել են մոտ՝ 40 խմ ջուր:

Մայիսի 26-ին, ժամը 18:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծերենցի փողոցի տներից մեկը ջրալցվել է անձրևաջրերի հետևանքով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ջրալցվել է Ս. Մ.-ին պատկանող տան նկուղը՝ մոտ 50 քմ: Ջուրը քաշելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Փրկարարները նկուղից քաշել են մոտ 2 խմ ջուր:

Մայիսի 26-ին, ժամը 18։28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում են Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Հ. Մ.-ին պատկանող ավտոտնակից քաշել են մոտ 500 լ ջուր։

Մայիսի 26-ին, ժամը 17։48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն գյուղի 2-րդ և 8-րդ փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող դիտահորի խցանման հետևանքով կոյուղաջրերը լցվում են փողոց և մոտակա տները․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները 2-րդ փողոցի տներից մեկի նկուղից քաշել են մոտ 6 տ ջուր»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]