Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տնակից ՝ տուն. 30 տարի անց Մխիթարյանների ընտանիքը տեղափոխվեց քարաշեն տուն

Տնակից ՝ տուն. 30 տարի անց Մխիթարյանների ընտանիքը տեղափոխվեց քարաշեն 
տուն

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնակում 30 տարի բնակվելուց հետո Մխիթարյանների ընտանիքը մայիսի 26-ին տեղափոխվեց քարաշեն տուն: Մինչ Սպարտակի 7 հասցեում 4 սենյականոց տուն տեղափոխվելը, սկսվեցին 30 տարի Մխիթարյանների համար մշտական բնակության վայր դարձած ժամանակավոր կացարանի ապամոնտաժման աշխատանքները: 102/033 տնակը գտնվում էր Գյումրու սոցիալ կրթական կենտրոնին կից, Սուրբ Յոթվերք եկեղեցու հարևանությամբ Արտակ եպիսկոպոսի փողոցում՝ տարածքի միակ տնակն էր:

Ճիշտ է, ընտանիքի հոր՝ Մկրտիչ Մխիթարյանի շնորհիվ տնակը բավական բարվոք էր, նման չէր մյուս տնակներին, սակայն ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մկրտիչը, միևնույն է, տնակ է՝ ժամանակավոր կառույց: «1989 թվականից ի վեր տնակում եմ բնակվում, այդ ժամանակ 18 տարեկան էի, հիմա արդեն ավագ որդիս է 17 տարեկան»,-նշեց Մկրտիչ Մխիթարյանը: Ընտանիքին պատկանող 2 տնակներից մեկը ստացել էին պետությունից, մյուսը գնել էր ընտանիքը: Ժամանակի ընթացքում որդիների ծնվելուց հետո հայրը տնակի վրա փայտե կոնստրուկցիաներով երկրորդ հարկ է կառուցում: Մկրտչյաններն ունեին անօթևանի կարգավիճակ, բայց արդեն երկրաշարժից հետո 30 տարի անց ոչ մի հույս քարե օթևան ունենալու: «2 անգամ բնակարանի գնման վկայագիր ենք ստացել, բայց երկու անգամ էլ չի հաջողվել տուն գնել: Որքան էլ լավը լինի տնակը, միևնույն է, տնակ է, քարե պատը՝ քարե պատ: Ժամանակավոր կացարանը չի կարող երկար ծառայել»,-փաստեց Մկրտիչ Մխիթարյանը:

Տունը, որը տրամադրվել է Մկտչյաններին, սոցիալական բնակարան է: Ճիշտ է, ընտանիքը չունի բնակարանն օտարելու կամ փոխանակելու իրավունք, բայց անժամկետ ապրելու է այնտեղ: Մկրտչյանները քարաշեն տուն տեղափոխվեցին «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախաձեռնությամբ և «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամի ներդրմամբ: Հիմնադրամը տունը ձեռքբերելու համար փոխանցել է 8 մլն դրամ, ևս 1 մլն դրամն ավելացվել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի կողմից:

Սա հիմնադրամի 28-րդ բնակարանն է, որ հանձնվում է տնակում բնակվող ընտանիքներին:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]