Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱԱԾ-ի կողմից «Նորֆոլկ» ընկերությունում բացահայտված օրինախախտումներին

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱԱԾ-ի կողմից «Նորֆոլկ» ընկերությունում 
բացահայտված օրինախախտումներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Ազգային անվտանգության ծառայության կողմից «Նորֆոլկ» ընկերությունում բացահայտած օրինախախտումներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը վստահեցրել է, որ այդ գումարները հետ են վերադարձվելու բյուջե:

«Ես ոչ մի մեկնաբանություն այդ բացահայտման կապակցությամբ  չեմ անի, ինչը կարող է մեկնաբանվել որպես նախաքննությանը ուղղորդելու որևէ փորձ: Նախաքննությունն ընթանում է և կտա բոլոր հարցերի պատասխանը»,-ասել է վարչապետը, հավելելով, որ նախաքննության համար բոլոր պայմանները ստեղծված են:

Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Ընդ որում, ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ: Մասնավորապես պարզվել էր, որ «Նորֆոլկ» ընկերությունը անօրինական եղանակով 7 միլիոն դոլար է ստացել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]