Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վալերիյ Օսիպյանն այցելել է Ոստիկանության կրթահամալիր

Վալերիյ Օսիպյանն այցելել է Ոստիկանության կրթահամալիր

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մայիսի 26-ին այցելել է Ոստիկանության կրթահամալիր, որտեղ անցկացվել են հանդիսավոր միջոցառումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը, հանդիսություններն սկսվեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանի հիշատակի ոգեկոչման արարողությամբ: Պարեկապահակետային գնդի ոստիկան, ջոկի հրամանատար Արա Շախգուլյանը զոհվեց մայիսի 3-ին` հանցագործին վնասազերծելիս: Արա Շախգուլյանի անունն այսօր վիմագրվեց Կրթահամալիրի տարածքում գտնվող «Մեզ բացակա չդնեք» հուշակոթողին: Արարողությանը մասնակցում էին ոստիկանության կրթահամալիրի սպայակազմը, զոհված ոստիկանների հարազատներ, հյուրեր: Պատվո համազարկից հետո հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը: Բարձրաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը կատարեց հոգեհանգստի կարգ:

Ոստիկանության պետն ու միջոցառման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտում և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին: Արարողության առաջին մասն ամփոփվեց Կրթահամալիրի սաների շարային երթով:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Կրթահամալիրի պետ Հովհաննես Վարյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց ուսումնական հաստատոթւյան տարածքում: Ոստիկանության պետը եղավ Ոստիկանության զորքերի ֆակուլտետի բազայի վրա ստեղծված սակրավորային պատրաստության մասնագիտական նորաբաց լսարանում, ծանոթացավ տեխնիկական հագեցածությանն ու պարապմունքների խնդիրներին: Վալերիյ Օսիպյանը ծանոթացավ նաև ոստիկանության գնդապետ Վարդան Պետրոսյանի անունը կրող կրիմինալիստիկայի լսարանի ուսումնական պայմաններին: Հանդիսվաոր միջոցառումներն ամփոփվեցին միլիցիայի գեներալ-մայոր, կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանի հուշարձանի բացման արարողությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]