Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հարավային Ամերիկայում բացվել է աշխարհի ամենակարճ չվերթը. այն տևում է 8 րոպե

Հարավային Ամերիկայում բացվել է աշխարհի ամենակարճ չվերթը. այն տևում է 8 րոպե

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգայի ամենակարճ չվերթը բացվել է Հարավային Ամերիկայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Lenta.ru-ն, չվերթն իրականացնում է Aruba Airlines ավիաընկերությունը:

Այն միմյանց է կապելու Արուբա կղզին՝ Նիդերլանդների արտասահմանային տարածքը և վենեսուելական Պունտո Ֆիջո քաղաքը: Հեռավորությունը կազմում է 80 կմ և թռիչքը տևում է 8 րոպե: Չվերթներն իրականացվելու են երկուշաբթի և ուրբաթ օրերին, տոմսերի գները սկսվելու են 200 դոլարից:

Աշխարհի ներքին ամենակարճ չվերթը տևում է ընդամենը 2 րոպե և իրար է կապում Օրկնեյան կղզիների Ուեսթրեյի և Պապա Ուեսթրեյի օդանավակայանները Շոտլանդիայում: 2017 թվականի սեպտեմբեր ամսին ամենակարճ ավիաչվերթը եղել է Հոնկոնգից մինչև Տայբեյ (Թայվան):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]