1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Յունիգրաֆ-Իքս» ընկերության խախտումների համար պատասխանատու է միայն այդ կազմակերպությունը. Տարոն Մարգարյան

«Յունիգրաֆ-Իքս» ընկերության խախտումների համար պատասխանատու է միայն այդ 
կազմակերպությունը. Տարոն Մարգարյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունը բաց ընթացակարգով է անցել մրցույթը, ու եթե խախտումներ են արձանագրվել, ապա դրանց համար պատասխանատու է միայն այդ ընկերությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 26-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունում բացահայտված չարաշահումներին, նման համոզմունք հայտնեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Այդ բացահայտումների ուղղությամբ ևս իրավապահ մարմիններն աշխատանքներ են տանում»,-հավելեց քաղաքապետը:

ՀՀ ոստիկանությունը յուրացումներ է հայտնաբերել Երևանում թափառող շների ստերջացման և պատվաստման ծառայությունների մատուցման ընթացքում։ Թափառող շների ստերիլիզացման և քնեցման ծառայության ոլորտում մենաշնորհ վայելող «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունը յուրացվել է շուրջ 185 միլիոն դրամ: Պարզվել է նաև, որ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊ ընկերության գործունեության վերահսկողությունը ստանձնել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը:

Կատարվում է հետաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ պետությանը պատճառված ամբողջ վնասի չափը պարզելու ուղղությամբ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]